Դաս 1․ Մարդու էությունը․

Այս դասի ընթացքում մենք կփորձենք հասկանալ, թե ով է մարդը, և որոնք են մարդուն
բնութագրող էական հատկանիշները։ Էական են կոչվում հատկանիշները, որոնցով
մարդը տարբերվում է մնացած էակներից, օրինակ՝ կենդանիներից։
Այս մասին կա մի հայտնի պատմություն։ Մի անգամ Պլատոնի աշակերտները մեծ
փիլիսոփային խնդրում են տալ մարդու սահմանումը։ Այդ ժամանակ բոլոր կենդանի
էակներին բաժանում էին երկու խմբի՝ երկոտանիների և չորքոտանիների, սրանք էլ
իրենց հերթին բաժանվում են փետրավորների և անփետրավորների։ Ելնելով այս
դասակարգումից՝ Պլատոնը պատասխանում է. «Մարդը երկոտանի կենդանի էզուրկ փետուրներից»: Սակայն, դրանից հետո մեկ այլ իմաստուն՝ Դիոգենես Սինոպացին, մի փետրած աքլոր է բերում Ակադեմիա և ներկայացնում՝ ահա Պլատոնի նկարագրած մարդը։ Այդ ժամանակ Պլատոնն իր սահմանմանը հավելում է «Եվ հարթ եղունգներով»:
Իրականում Պլատոնը իր գրքերից մեկում, որ կոչվում
է Պետություն, մարդ էակին բնութագրում է հետևյալ 3
էական հատկանիշներով․

  1. մարդուն բնորոշ է գիտելիքի կամ
    ճանաչողության նկատմամբ հետաքրքրությունը,
    այսինքն՝ նա բանական էակ է,
  2. և վերջապես, մարդը հասարակական
    կամ քաղաքական էակ է,
  3. մարդը հոգի ունեցող էակ է, և հոգին
    անմահ է։
    Արի քննարկենք այս հատկանիշները՝ առանձինառանձին։
    Մարդը բանական էակ է (homo sapiens): Դա նշանակում է, որ մարդն ունի մտածելու,
    դատողություններ անելու կարողություն։ Դարեր շարունակ համարվել է, որ միայն
    մարդն է կարողանում մտածել, իսկ կենդանիները չեն մտածում։ Սակայն հիմա այդ
    հարցի վերաբերյալ գիտնականներն այդքան էլ համոզված չեն, ընդհակառակը՝
    գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կան կենդանիներ, որոնք
    զգայունակ են և կարողանում են մտածել։ Զգայունակ նշանակում է, որ նրանք կարող
    են ընկալել կամ տեղեկություն ստանալ շրջակա միջավայրից և դրան ի պատասխան
    ունենալ դրական, բացասական և անտարբեր զգացողություններ /բավարարություն,
    ուրախություն, տհաճություն, տառապանք և այլն/։ Կենդանիները նաև կարողանում են
    հիշել, որոշում կայացնել կամ քայլեր ձեռնարկել, և անգամ դա անել տարբեր
    եղանակով, օրինակ՝ որսի մարտավարություն մշակել։ Սակայն թե ինչպես են
    մտածում կենդանիները, դա մեզ համար դեռ պարզ չէ։ Միգուցե նրանք միայն
    մտապատկերներով են մտածում, պատկերներ, որոնք առաջանում են նրանց

գիտակցության մեջ, միգուցե նրանք կարող են նաև այլ կերպ մտածել։ Մի խոսքով,
դժվար է լիովին համոզված տեսակետ արտահայտել։
Մարդու հաջորդ բնութագիրն էր՝ մարդը հասարակական էակ է։ Դե իհարկե, դա
ակնհայտ է, մենք բոլորս ապրում ենք հասարակության մեջ։ Սակայն խոսքը միայն
դրա մասին չէ, այլ այն, որ մարդը առանց հասարակության չի կարող լիարժեք մարդ
դառնալ։ Մարդը մարդ է դառնում միայն հասարակության մեջ։ Համոզված եմ, որ դու
դիտել ես Մաուգլիի կամ Տարզանի մասին պատմող մուլտֆիլմերը։ Չնայած այնտեղ
հերոսները խոսում են, սակայն իրականում երբ անտառներում և ջունգլիներում գտել
են մարդկանց, ովքեր փոքր տարիքում մոլորվել են անտառում և մեծացել
կենդանիների մեջ, նրանք չեն կարողացել ձևավորել մարդու համար կարևոր այնպիսի
կարողություններ, ինչպիսիք են ուղղաձիգ քայլվածքը, խոսքը և մտածողությունը,
զգացմունքները։ Այդ մարդկանց օրինակի վրա, գիտնականները եզրակացրեցին, որ
խոսքը և մտածողությունը, զգացմունքները մարդու մոտ ձևավորվում է տարիների
ընթացքում և միայն մարդկանց մեջ ապրելու և նրանցից սովորելու միջոցով։
Եվ վերջապես, երրորդ բնութագիրը՝ մարդը անմահ հոգի ունեցող էակ է։ Դա կապվում
է մարդու ստեղծագործ էության հետ։ Ըստ Պլատոնի, ինչպես նաև աշխարհում
տարածված համարյա բոլոր

կրոնների՝ մարդուն ստեղծել է աստված՝ նրան տալով
հոգի։ Այդ հոգուն բնորոշ է ստեղծագործականությունը, քանի որ հոգին էլ ստեղծված է։
Մարդու ամենակարևոր հատկանիշներից մեկը հենց այն է, որ նա ունակ է նորը
ստեղծելու, նա ստեղծագործ էակ է։
Այսպիսով, մարդը բանական, հասարակական և ստեղծագործ (աստվածային էություն
կամ հոգի ունեցող) էակ է։
Մարդու էությունը ավելի լավ հասկանալու համար արի քննարկենք, թե ինչն է
մարդուն ստիպում ինչ-որ բան ցանկանալ, ինչ-որ բան ձեռնարկել, գործողություններ
անել, որոշումներ կայացնել։ Մարդը գործող էակ է, և գործելուն նրան դրդում են
պահանջմունքները։ Մարդը ունի բազմաթիվ պահանջմունքներ, որոնց բավարարման
համար նա ակտիվ գործունեություն է ծավալում։ Այդ պահանջմունքերը բաժանվում են
2 խմբի՝ նյութական և ոչ-նյութական կամ հոգևոր։ Մարդու նյութական
պահանջմունքները են սննդի, ջրի, քնի, ցրտից և շոգից պաշտպանվելու, մարդու
բազմանալու պահանջմունքները։ Դրանք կենսաբանական բնույթի պահանջմունքներ
են, որոնք ունեն նաև կենդանիները։ Նյութական պահանջմունքները դրդում են
մարդուն քայլեր ձեռնարկել բավարարելու համար, ընդ որում դրանք շատ կարևոր են
մեզ համար, քանի որ եթե մենք չբավարարենք մեր կենսաբանական
պահանջմունքերը, ապա չենք կարողանա գոյատևել։
Մարդու հոգևոր պահանջմունքներն են այլ մարդկանց կողմից հարգված և
ընդունված լինելու ցանկությունը, սիրելու և սիրված լինելու ձգտումը, աշխարհը, այլ
մարդկանց և ինքներս մեզ ճանաչելու ցանկությունը և այլն։ Հոգևոր պահանջմունքները
գալիս են մեր հասարակական էությունից, այն փաստից, որ մենք ապրում ենք

կրոնների՝ մարդուն ստեղծել է աստված՝

նրան տալով
հոգի։ Այդ հոգուն բնորոշ է ստեղծագործականությունը, քանի որ հոգին էլ ստեղծված է։
Մարդու ամենակարևոր հատկանիշներից մեկը հենց այն է, որ նա ունակ է նորը
ստեղծելու, նա ստեղծագործ էակ է։
Այսպիսով, մարդը բանական, հասարակական և ստեղծագործ (աստվածային էություն
կամ հոգի ունեցող) էակ է։
Մարդու էությունը ավելի լավ հասկանալու համար արի քննարկենք, թե ինչն է
մարդուն ստիպում ինչ-որ բան ցանկանալ, ինչ-որ բան ձեռնարկել, գործողություններ
անել, որոշումներ կայացնել։ Մարդը գործող էակ է, և գործելուն նրան դրդում են
պահանջմունքները։ Մարդը ունի բազմաթիվ պահանջմունքներ, որոնց բավարարման
համար նա ակտիվ գործունեություն է ծավալում։ Այդ պահանջմունքերը բաժանվում են
2 խմբի՝ նյութական և ոչ-նյութական կամ հոգևոր։ Մարդու նյութական
պահանջմունքները են սննդի, ջրի, քնի, ցրտից և շոգից պաշտպանվելու, մարդու
բազմանալու պահանջմունքները։ Դրանք կենսաբանական բնույթի պահանջմունքներ
են, որոնք ունեն նաև կենդանիները։ Նյութական պահանջմունքները դրդում են
մարդուն քայլեր ձեռնարկել բավարարելու համար, ընդ որում դրանք շատ կարևոր են
մեզ համար, քանի որ եթե մենք չբավարարենք մեր կենսաբանական
պահանջմունքերը, ապա չենք կարողանա գոյատևել։
Մարդու հոգևոր պահանջմունքներն են այլ մարդկանց կողմից հարգված և
ընդունված լինելու ցանկությունը, սիրելու և սիրված լինելու ձգտումը, աշխարհը, այլ
մարդկանց և ինքներս մեզ ճանաչելու ցանկությունը և այլն։ Հոգևոր պահանջմունքները
գալիս են մեր հասարակական էությունից, այն փաստից, որ մենք ապրում ենք

հասարակության մեջ՝ այլ մարդկանց հետ միասին։ Հոգևոր պահանջմունքների
բավարարումը ևս մեր կյանքում շատ կարևոր տեղ ունի։
Կա տեսակետ, որ մարդը սկզբում կամ առաջնայնորեն բավարարում է իր նյութական
պահանջմունքները և հետո միայն հոգևոր պահանջմունքները։ Այդ տեսությունը
մշակել է ամերիկացի հոգեբան Աբրահամ Մասլոուն։ Նա մարդու բոլոր
պահանջմունքները դասավորել է ըստ
հերթականության և ստացել պահանջմունքների
բուրգ (պատկերը՝ հաջորդ էջին)։ Ըստ Մասլոուի՝
մարդը իր պահանջմունքները բավարարում է
հետևյալ հերթականությամբ․ սկզբում նա
բավարարում է իր նյութական պահանջմունքները,
դրանք են՝
 Ֆիզիոլոգիական
պահանջմունքներ՝ սնունդ, ջուր, քուն,
 Անվտանգության պահանջմունքներ՝
բնակարան, ապահովություն, կայունություն։
Ապա նոր սկսում է հոգ տանել իր հոգևոր
պահանջմունքների մասին՝
 Պատկանելություն և սիրո պահանջմունքներ՝ ընտանիք, ընկերություն,
 Հարգանքի պահանջմունքներ՝ ինքնահարգանք, ճանաչում,
 Ինքնիրացման պահանջմունքներ՝ ընդունակությունների զարգացում,
մասնագիտական և անձնական կայացում։
Մասլոուի բուրգը մեզ օգնում է ավելի լավ հասկանալ, թե ին

նչպես ենք սովորաբար բավարարում մեր բազմաթիվ պահանջմունքները, ինչպես նաև թե ինչ տեղ ունեն դրանցից
յուրաքանչյուրը մեր կյանքում։ Այն ճիշտ է, սակայն ոչ բոլոր դեպքերում, կան հակառակ
օրինակներ ևս։ Մարդիկ երբեմն ավելի են կարևորում բուրգի վերևում գտնվող
պահանջմունքները ներքևիններից, օրինակ՝ մարդու համար սերը կարող է այնքան
կարևոր լինել, որ նա մոռանա իր կենսաբանական պարզ պահանջմունքների մասին՝ հաց,
ջուր և ապահովություն։ Մարդիկ նաև ընդունակ են զոհաբերությունների այլ մարդկանց
կամ կարևոր նպատակների համար, որը ևս հակասում է բուրգի հերթականությանը, քանի
որ այնտեղ առաջնային կամ ավելի կարևոր են համարվում ինքնապահպանումը՝
նյութական պահանջմունքները։ Այնպես, որ պետք է հաշվի առնենք այս նաև բուրգի
տրամաբանությանը հակասող օրինակները ևս, եթե ցանկանում ենք լիարժեք
պատկերացում ունենալ, թե ինչպես ենք մենք բավարարում մեր պահանջմունքները։
Այսպիսով, ամփոփենք դասը։ Այս դասին մենք քննարկեցինք, թե ով է մարդը, որն է նրա
էությունը, նրանք բնորոշ էական հատկանիշները։
Այսպիսով, ամփոփենք դասը։ Այս դասին մենք քննարկեցինք, թե ով է մարդը, որն է նրա
էությունը, նրանք բնորոշ էական հատկանիշները։

Կրոնական հանդուրժողականությունն արդի հասարակություննում

Պատասպանել հարցերին

Ի՞նչ նշանակության ունի կրոնը հասարակության ներսում։

Կրոնը միշտ եղել է հասարակությունները միավորող և նույն ժամանակ պառակտում գործոն։ Կրոնը դառնում է վեճերի պատերազմների պատճառ։

Ի՞նչ է ենթադրում պոզիտիվ և նեգատիվ կրոնական հանդուրժողականությունը։

Նեգատիվ ասելով հասկանում եմ մարդկանց իրար դեմ նեգատիվ տրամադրվածությունը կրոնի և հավատքի տարբերության պատճառով։Պոզիտիվ ասելով ես հասկանում եմ հարգանքը մարդու և իր կյանքի,հավատքի նկատմամբ։

Ի՞նչ մակարդակներում է դրսևորվում կրոնական հանդուրժողականությունը։

Մարդու հետ շփման մակարդակներում պետք է պահենք այդ հանդուրժողականությունը և հարգենք այդ մարդու կրոնը և ոչ միայն կրոնը, այլ նաև ռասսան և այլն։

Որո՞նք են կրոնական հանդուրժողականության ապահովման նեգատիվ մեխանիզմները։

Դրանք շատ են, տարբեր մարդկանց անհարգալից վերաբերմունքի և կարծիքների տարբերության պատճառով ծագում է հանդուրժողականությունը։

Կողք կողքի. ազգային փոքրամասնություններ

Ի՞նչ նմանություններ և տարբերություններ կառանձնացնեք հայ և եզդի ժողովուրդների միջև։

նմանություն 1,Լեզուն պատկամում է հնդևրոպակն լեզվաընտանիքն։ 2,Կրոնական արքելապակումներ։ 3, Նման են արտաքնապաես

Տարբերություն 1,տարբերվում են լեզվով 2,կրոնով(ՇԱՐՖԱԴԻՆ) 3.դրոշով 4,հարսանիքի ավանդույթներով 5,Եզդին պետք է ամուսնանա միայն Եզդիի հետ 6,Եզդին պետք է ամուսնանա միայն իր կաստայի ներսում 7,Եզդին իրավունք չունի վատ խոսք, կամ վատ արտահաըտվել, կամ քարով հարվածել սուրբ հանդերձագով կրող հոգևորին;