Բանջարեղենով հեքիաթ

Մասնակիցներ` նախակրթարանի սաներ (2֊4)

Վայրը` նախակրթարաններ

Նպատակը և խնդիրները` զարգացնել երեխաների երևակայությունը, ուշադրությունը, հիշողությունը։

Ընթացքը բերել բանջարեղեն(լոլիկ,վարունգ, պղպեղ,գազար)։ Այնուհետև երեխաների համար պատմում ենք հեքիաթ(կարմիր գլխարկ), այդ բանջարեղենին տեսնելով երեխաները պետք է պատկերացնեն, որ դրանք հեքիաթի հերոսներն են։

Ամփոփում

Խաղ Զատկի տոնին

Վայրը` նախակրթարաններ(5 տարեկաններ)

Օրը`

Շուտով գալիս է Զատիկը։ Զատկի ժամանակ կան բազմազան խաղեր, այդ իսկ պատճառով ես որոշեցի ստեղծել մի հետաքրքիր մաթեմաթիկական խաղ։

Նպատակ` զարգացնել երեխաների ուշադրությունը, հաշվելու ունակությունը։

Ընթացքը Զատիկի ձվերը վերցնում ենք տարբեր քանակի և գույների, փորձում ենք գումարել, հանել։ Օրինակ` կա երեք կարմիր գույնի ձու, ավելացնում ենք երկու կանաչ ձու։ Ստացվում է հինգ ձու։ Նույնը պակասեցնելու օրինակով։

Նախագիծ֊մրգային պատկերներ

Մասնակիցներ` նախակրթարանի սաներ (2֊4)

Վայրը` նախակրթարաններ

Նպատակը և խնդիրները` զարգացնել երեխաների մանր մոտորիկան, երևակայությունը, ուշադրությունը, հիշողությունը։

Ընթացքը` բերել զանազան մրգեր, որից երեխաները պետք պատրաստեն կենդանիներ կամ պատկերներ։

Ամփոփում`

Դիպլոմային աշխատանք

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր քոլեջ

Դիպլոմային աշխատանք

Թեմա՝ առողջ սնունդը և նախադպրոցականի խոհարարությունը նախակրթարանում

Ուսանող՝ Շուշան Աղասյան

Ղեկավար՝

Երևան 2024 թվական

Բովանդակություն՝Ինչ է խոհարարությունըԽոհարարությունը որպես արվեստ և գիտություն

Խոհարարությունը նախադպրոցականի կյանքում Ծրագրի հիմնական նպատակներն են-երեխաներին ծանոթացնել խոհանոցում աշխատելու առանձնահատկություններին՝ տեխնիկայի և կենցաղային տեխնիկայի անվտանգ օգտագործման հիգենյաի կանոններին, խոհանոցային վարքագծին:

— զարգացնել երեխայի մաթեմատիկական հմտությունները

— զարգացնել երեխայի շոշափելիքի զգայարանները

— զարգացնել երեխայի վերլուծական հմտությունները-երեխաների էսթետիկ ճաշակի զարգացումը

-Խոհարարության մեջ երեխայի գիտելիքների ընդլայնումը

— հաղորդակցման մշակույթի ձևավորումը

— ստեղծագործական կարողությունների ձևավորումը

-զարգացնել երևակայությունը և ստեղծագործական մոտեցումը

— սովորեցնել ճաշատեսակների գեղարվեստական ձևավորման տեսակներին,

— զարգացնել հետաքրքրությունը ստեղծագործական գիտելիքների և ինքնահաստատման նկատմամբ

Ներածություն

Խոհարարությունը ուտեստի պատրաստման արվեստն է:«Առողջ մարմնում առողջ ոգի»: Կարևոր է ոչ միայն ճիշտ պատրաստել, այլև ճիշտ սնվել: Ուտեստի գեղեցիկ ներկայացման ունակությունը զարգացնում է երեխայի մոտ էսթետիկայի զգացողությունը: Մանկությունում ձևավորված ունակությունները իրենց ներդրումն են ունենում մարդու հետագա կյանքում: Խոհարարության դասընթացի ժամանակ երեխաները սովորում են ուտելիքի պատրաստման արվեստին, սովորում են գեղեցիկ ձևավորել ուտեստը, պատրաստել բուտերբրոտներ, աղանդեր, տարբեր տեսակի նախուտեստներ: Դասընթացը կառուցված է այնպես, որ պատրաստելու ունակությունից բացի զարգացնում է նաև երեխայի երևակայությունը, ստեղծագործական մտածողությունը:«Խոհարարութուն» ծրագրի արդիականությունը կայանում է նրանում, որ ուղղված է երեխայի երևակայության, արվեստի և էսթետիկ ճաշակի զարգացմանը: Ծրագրում առաջադրված խնդիրները լուծելու համար օգտագործվում են զրույցներ, խմորի հետ խաղեր, ինքնուրյուն կատարվող պրակտիկ աշխատանքներ: Ծրագրի պահանջները որոշվում են օգտագործելով դիտարկման մեթոդը:

1.Ի՞նչ է խոհարարությունը

Խոհարարությունը ուտեստի պատրաստման արվեստն է։ Խոհարարությունը մեթոդների և տեխնիկայի մի ամբողջականություն է , որն ուղված էր կենդանական և բուսական ծագման բազմազան սննդամթերքի պատրաստմանը, որոնք անհրաժեշտ է մարդուն կյանքը և առողջությունը պահպանելու համար։ Խոհարարությունը բերում է ուրախություն և բավարարվածություն մեր կյանքում։ Բոլորն էլ սիրում են համեղ ուտել։ Սնունդն անհրաժեշտ է աճող մարմնի հյուսվածքներ կառուցելու և ծախսած էներգիան վերականգնելու համար։ Սննդի հիմնական նպատակը օրգանիզմի համար էներգիայի աղբյուր «շինանյութ» լինելն է և սննդից հաճույք ստանալը։ Սխալ սնունդը հանգեցնում է բազմաթիվ հիվանդությունների։ Այսպիսով խոհարարությունը սնունդ պատրաստելն է։ Խոհանոցը ոչ միայն կերակրատեսակներ պատրաստելու աշխատատեղ է, այլև մի ջերմ և բարենպաստ միջավայր, որտեղ ընտանիքի անդամները նախընտրում են ավելի հաճախ լինել, իսկ երեխաները սիրում են մասնակցել սննդատեսակների և ուտեստների պատրաստման խոհարարական աշխատանքներին, նոր կերակրատեսակներ պատրաստել և համով զրույցել միմյանց հետ։ Հետևաբար` խոհանոցը պետք էլինի գեղեցիկ և հարմարավետ կահավորված։ Խոհանոցում մշտապես պետք է թագավորի մաքրությունը, լինի` չոր, լուսավոր և օդափոխված, իսկ հատակը և կահույքը պահանջում են ամենօրյա մաքրություն։ Սպասքը պետք է յուրաքանչյուր օգտագումից հետո անմիջապես լվալ, ապա դասավորել համապատասխան դարակաշարում։

2. խոհարարությունը որպես արվեստ և գիտություն

Արվեստը հասարակական գիտակցության ձև է, մարդու ստեղծագործ աշխատանք և հոգևոր մշակույթի տեսակ, իրականությունը ճանաչելու յուրահատուկ եղանակ։Խոհարարությունը շատ սերտ կապ ունի հասարակության սովորույթների և ավանդույթների, մարդկանց մշակույթի հետ։ Խոհարարության արվեստը արվեստներից ամենահինն է։Նրա ակունքները գալիս են հազարավոր տարիների խորքից` նախնադարյան մարդու կրակից։ Սեղանի սպասքադրման կանոնների իմացությունն այսօր խիստ անհրաժեշտ է, երբ սեղանը, որի շուրջը նստած են մարդիկ, սպասքադրված է բոլոր կանոններով, որը և ստեղծում է դրական, գեղեցիկ և անկեղծ միջավայր։ Սպասքադրման կարևոր տարրերից է սեղանի սփռոցը, որն անպայման պետք է լինի մաքուր և գեղեցիկ արդուկված։ Անձեռոցիկները անհատական օգտագործման համար են։ Լինում են տարբեր տեսակի` բազմագույն, բազմաձև, հոտավետ, թղթե և գործվածքե։ Գործվածքե Անձեռոցիկները սովորաբար դնում են ծնկմերին` հագուստը կեղտոտվելուց պաշտպանելու համար։ Թղթե Անձեռոցիկները լինում են միագույն, նախշերով, հոտավետ և փափուկ։ Դրանք մկեանգամյա օգտագործման համար են, իսկ օգտագործելուց հետո ծալում և դնում են ափսեի անկյունում։ Շատ կարևոր է երեխաներին սովորեցնել Անձեռոցիկների օգտագործման եղանակները, սովորեցնել գեղեցիկ ձևավորել, կնպաստի ոչ միյան նրանց գեղագիտական ճաշակի զարգացմանը, այլև կզարգացնի մատների մանր մկանները։ Երեխաները պետք է իմանան սեղանից օգտվելու կանոնները, ինչը կարևոր է պահպանել ոչ միյան հյուր գնալիս, այլև տանը` ընտանեկան սեղանի շուրջը։ Պետք է իմանան, որ ուտելու ժամանակ չպետք է խոսել, արագ ուտել։ Պետք է ուտել անձայն, արմունկները սեղանին չհենեն։ Եթե սեղանին դրվածը անհասանելի է` չձգվել, այլ խնդրել, որ փոխանցեն, սեղանի շուրջը նստել ոչ շատ հեռու և ոչ շատ մոտ։

3. Խոհարարությունը նախադպրոցականի կյանքում

Շատ մեծահասակների համար ճաշ պատրաստելը դա աշխատանք է և ամենից հաճախ ոչ մի ուրախություն չի բերում։ Երեխաների համար ճաշ պատրաստելը զարմանահրաշ է։ Երբ ալյուրը, ձուն և կաթը խառնում ես ու խմոր ստանում, հետո դրանից բուրավետ ու շատ համեղ բլիթներ թխում, հրաշք չէ՞Սկզբում երեխային ճաշ պատրաստել սովորեցնելու գաղափարը կարող է տարօրինակ թվալ։ Չէ՞ որ նա մայրուղի, իսկ խոհանոցում այնքան վտանգներ կան…Բայց մենք առաջարկում ենք երեխայի ուտեստ պատրաստել ոչ թե ինքն իրեն կերակրելու համար համար նրա երևակայությունը, շարժական համակարգը, տրամաբանությունը, թիմում աշխատելու ունակությունը զարգացնելու համար։ Սնունդը երեխայի համար դառնում է «խաղի» առարկա, և խաղալիս երեխան կարող փորձել բոլոր այն ուտելիքներն, որոնց վրա նախկինում երես է թեքել: Բացի այդ, նա ինքն է ջանք թափել ընթրիք պատրաստելու համար, ինչը նշանակում է, որ կսովորի գնատել այլ մարդկանց աշխատանքը:

Դասընթացի ընթացքում երեխան կփորցի ինքնուրյուն պատրաստել տարբեր ուտեստներ, կծանոթանա արտադրանքների հատկություններին և պատրաստման եղանակներին: Կեցաղային տեխնիկայի յուրացումից բացի երեխան կզարգացնի նաև իր հիշողությունը:

Խաղ

Մասնակիցներ` նախակրթարանի սաներ (2֊4)

Վայրը` նախակրթարաններ

Նպատակը և խնդիրները` զարգացնել երեխաների մանր մոտորիկան, երևակայությունը, ուշադրությունը։

Ընթացքը խմբից խնդրել գնդակներ և դույլեր։ Այս խաղում պետք պարզենք երեխաների ուշադրությունը` երեխաներին բաժանում ենք երկու շարքի և նստեցնում իրար դիմաց։ Ամեն զույգի դիմաց դնում ենք իր, և ասում ենք մարմնի մասեր։ Երեխաները պետք է ցույց տան, իսկ վերջում ասում ենք այդ իրը, նրանք պետք է հասցնեն բռնեն իրենց դիմցինից շուտ։

Ամփոփում` Երեխաները շատ հաճույքով էին խաղում և շատ

Խաղի հղումը

Տոնական բլիթներ

Մասնակիցներ` նախակրթարանի սաներ (2֊4)

Վայրը` նախակրթարաններ

Նպատակը և խնդիրները` զարգացնել երեխաների մանր մոտորիկան, երևակայությունը, ուշադրությունը։

Խնդիրը` երեխաները պետք է ինքնուրույն պատրաստեն և զարդարեն։

Ընթացքը` բերել հատուկ ֆորմաներ և խմոր։ Զարդարելու համար բերել նուտելա, մրգեր։

Ամփոփում`

Վիտամինաին աղցան

Մասնակիցներ` նախակրթարանի սաներ (2֊4)

Վայրը` նախակրթարաններ

Նպատակը և խնդիրները` զարգացնել երեխաների մանր մոտորիկան, երևակայությունը, ուշադրությունը։

Ընթացքը` բերել մրգեր(խնձոր, բանան և մանդարին)։ Այնուհետև երեխաների հետ կտրատել և խառնել մեծ և խորը ափսեի մեջ։

Ամփոփում`

Երեխաները հետաքրքրությամբ էին կտրատում մրգերը։ Ավարտելուց հետո աշխուժությաբ և ուրախությամբ համտեսեցին իրենց պատրաստած աղցանը։

Տեսանյութի հղումը

ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԱՆՁԻՁևԱՎՈՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱՂԱԴՐԱՄԱՍ

Մշտապես պետք է իմանալ, որ անձի համակողմանի ու ներդաշնակզարգացումը ենթադրում է աճող սերնդի մտավոր, բարոյական, աշխատանքային,գեղագիտական, ֆիզիկական, իրավական, տնտեսագիտական, էկոլոգիականդաստիարակություն: Որպեսզի անձը նշված ուղղություններով ունենա և՛զարգացվածություն, և դաստիարակվածություն, կարևոր է, որ այդ երկուսըներդաշնակված լինեն մարդու անձի մեջ: Ահա սա է առաջատար նպատակը:Այդեն հաստատում աշխարհի առաջադեմ մանկավարժները, հոգեբանները,սոցիոլոգները, փիլիսոփանները, ընդհանրապես բոլոր մեծ մտածողները:Այսօր ընտանիքի, նախադպրոցական հաստատությունների, դպրոցիխնդիրը պետք է լինի երեխայի գիտակցությանը հասցնել այն գաղափարը, որյուրաքանչյուր մարդ բնության հետ կապված է անտեսանելի թելերով և լրիվկախված է նրանից ոչ միայն կենսաբանական, այլև հոգևոր առումով և պետք էնրանից ընդօրինակի ներդաշնակությունը, ռիթմը, համաչափությունը,նպատակահարմարությունը, բարությունը և այլն, որպեսզի նրանք գիտակցեն, որիրենցից յուրաքանչյուրը բնության մի մասնիկ է և պետք է ենթարկվի այն կարգու կանոնին, որը տիրում է բնության մեջ: Շրջակա միջավայրը բոլոր մարդկանցհոգածության առարկան պետք է լինի, և նրա բարեհաջող վերականգնմանհամար բոլորը անձնական պատասխանատվություն են կրում:

Մենք գտնում ենք, որ էկոլոգիական դաստիարակությունը ավագ սերնդիկողմից դաստիարակության, կրթության, բարոյական որակների ու հոգևոր այլարժեքների փոխանցում է, նրանց մեջ ձևավորելու բնության նկատմամբպատասխանատու վերաբերմունք, բնօգտագործման կարողությունների ու հմտությունների ձևավորման առողջ կենսաձևի մշակման նպատակով:Էկոլոգիական դաստիարակության հիմնական նպատակը դառնում է բնությաննկատմամբ արժեքային ճիշտ կողմնորոշումների, բնապահպանականընդունակությունների, պատասխանատու վերաբերմունքի, բնության մեջ ճիշտվարքագծի ունակությունների դրսևորումը և էկոլոգիական կուլտուրայիձևավորումը: Այսինքն՝ էկոլոգիական դաստիարակություն ասելով հասկանում ենանձի ուսուցման, դաստիարակության և զարգացման գործընթացներիամբողջական միասնությունը, որը նպատակաուղղված է աճող սերնդիէկոլոգիական կուլտուրայի և աշխարհայացքի ձևավորմանը:

Էկոլոգիական դաստիարակության պրակտիկան ցույց է տալիս, որ ավագդպրոցականների էկոլոգիական գիտելիքների ձևավորումը իրականացվում էկենսաբանության, քիմիայի և աշխարհագրության դասերին:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոչ բոլոր սովորողներն են սիրումնշված առարկաները և էկոլոգիական տեղեկատվություն կրող նյութերինկատմամբ նրանց ցածր հետաքրքրությունը բացատրվում է ոչ միայն նրանով, որայն չի համապատասխանում սովորողների հոգեկան պահանջմունքներին, այլնաև նրանով, որ այդ նյութերը ուսուցիչների կողմից մատուցվում են ձևական,առանց հատուկ շեշտվածության և նպատակաուղղվածության: Այդ պատճառով էլավագ դպրոցականների էկոլոգիական գրագիտության հիմնականբովանդակությունը կազմում են միայն բնության վրա մարդու բացասականազդեցության վերաբերյալ գիտելիքները:

ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒԽՆԴԻՐՆԵՐԸ:

ա) բնության սոցիալ-տնտեսական, առողջարահիգենիկ և հոգևորգեղագիտական արժեքների իմացությունը,

բ) սովորողների բնաճանաչողական ընդունակությունների,բնապահպանական կարողությունների և հմտությունների ձևավորումը ևզարգացումը,

գ) բնական միջավայրի ստեղծագործական վերափոխման ունակություններիմշակումը՝բնության հավասարակշռությունը վերականգնելու առումով,բնապահպանական գաղափարների քարոզչությունը,

դ) բնության նկատմամբ ակտիվ դիրքորոշման, վարքի նորմաներիպահպանումը, պարտքի և պատասխանատվության զգացման պատվաստումը:

Գիտամանկավարժական գրականության մեջ բնապահպանականդաստիարակության նպատակը սահմանվում է.

1)Բնության ,նրա հարստության,շրջակա միջավայրի նկատմամբխնայողական և հոգատար վերաբերմունքի ձևավորում:

2)Անձի ակտիվ կենսադիրքի մշակում, որը դրսևորվում է բնությաննկատմամբ գիտակցական վերաբերմունքի մեջ, որպես ամենօրյա վարքի կանոն: