Հանրապետության օրը՝ բաձրունքին

Մասնակիցներ՝ Քոլեջի 2-3 կուրսի սովորողներ

Նախագծի նպատակը՝ ճանաչել Հայոց աշխարհի բերդերն ու ամրոցները,  նրանց աշխարահագրական դիրքն ու տեղանքը, ծանոթանալ պաշտպանական և ճարտարապետական նշանակությանը, ամրոցների ու բերդերի ստեղծման պատմական ժամանակաշրջանին:

Նախագծի խնդիրները՝ քայլքի, բարձունքների, դժվարընթաց տեղանքի հաղթահարում, հմտությունների ձեռքբերումը

Մեկնում՝ 30.05.2023, ժամը՝ 9:00 Սուրբ Երրորդություն եկեղեցի

Երթուղի՝ Երևան-Աշտարակ-Կոշ-Արուճ-Թալին-Դաշտադեմ- Գեղահովիտ

Վերադարձ՝ մինչև ժամը 18։00, Քոլեջ

Հայրենագիտական կանգառներ՝

  • Կոշի բերդ
  • Կոշի Սբ. Գևորգ և Սբ. Ստեփանոս եկեղեցիներ
  • Արուճի տաճար
  • Արուճի բերդ
  • Արուճի քարավանատուն
  • Քաղենիի ամրոց
  • Թալինի Կաթողիկե եկեղեցի
  • Գեղահովիտի Սուրբ Գեւորգ

Անհրաժեշտ իրեր՝

Ուսապարկ, որի մեջ պետք է լինեն՝

  • Սնունդ (բրդուճներ), ջրով շիշ
  • Արևապաշտպան գլխարկ, ակնոց
  • Հարմարավետ սպորտային հագուստ, կոշիկներ

Նախապատրաստական աշխատանքներ

Համացանցի միջոցով առցանց ուսումնասիրել, հետազոտել այս բերդերը, կազմել նախագիծը։ Նախապատրաստական աշխատանքների հրապարակում բլոգներում:

Կոշի բերդ

Ամրոցն-համալիրն ունի ուղղանկյուն հատակագծային կառուցվածք, կառուցված է մաքուր տաշած տուֆի խոշոր քարերով, իսկ բերդի ստորին հատվածը՝ կոպտատաշ բազալտով: Մուտքերը հյուսիսից (այժմ՝ ավերված) և հարավից են՝ ներսից կից թաղակապ սրահ-անցումով։ Կոշ գյուղից հարավ խճուղու եզրին կանգուն է կարմիր տուֆից կերտված 6,8 մ բարձրություն ունեցող խաչքար-հուշարձան (1195թ.), որն ըստ արձանագրության՝ նվիրված է Արագածոտնի գավառը սելջուկյան թուրքերից ազատագրելուն:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Արուճի Ս. Գրիգոր եկեղեցի, ՀՀ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի հարավային կողմում: Կառուցել է տվել իշխան Գրիգոր Մամիկոնյանը կնոջ` Հեղինեի հետ: Արձանագրության համաձայն, եկեղեցու շինարարությունը սկսվել է 662-ին, ըստ մատենագրական վկայությունների` ավարտվել 666-ին. օծել է Հայոց կաթողիկոս Անաստաս Ա Ակոռեցին (661–667):

Սուրբ Ստեփանոս եկեղեցի

Եկեղեցու ներսում պահպանվել են 7-րդ դարի որմնանկարների հատվածներ. խորանին «Քրիստոսը փառքի մեջ» հորինվածքն է, իսկ արևելյան լուսամուտի երկու կողերին կրկնակի պատկերված է Քրիստոսը, որը տեքստով մագաղաթե գալարը մեկնում է իրեն մոտեցող առաքյալներին (երկու կողմից` վեցական)։ Դա «Տերը տալիս է օրենքը» պատկերագրության ինքնատիպ տարբերակն է` կատարված գծային-գրաֆիկական եղանակով, որը որմնանկարին հաղորդում է հարթապատկերային բնույթ։ Կոշի Սուրբ Ստեփանոս եկեղեցին գործել է մինչև 18-րդ դար:

ԱՐՈՒՃԻ ՏԱՃԱՐ

Սուրբ Գրիգոր եկեղեցի՝ անվանում են նաև Արուճավանք։ Արուճի տաճարը հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կոթողներից է։ Ըստ շինարարական արձանագրության Արուճի եկեղեցին կառուցել է Գրիգոր Ա Մամիկոնյանը VIIդ. 60-ական թթ։ Տաճարը գտնվում է թեև կանգուն, բայց կիսավեր վիճակում։ Նախկինում ներսից պատված է եղել Համբարձման տեսարանը ներկայացնող որմնանկարներով, որոնք այժմ գրեթե անհետացել են։ Ավագ խորանի գմբեթարդում մոտ 7 մ բարձրությամբ պատկերված է Քրիստոսը՝ ձախ ձեռքին մագաղաթագալար։ Պատվանդանի տակ գրված է նկարչի անունը՝ Ստեփանոս։ Մատենագրական աղբյուրներում հիշատակված է պալատը, որ նույնպես կառուցել է Գրիգոր Մամիկոնյանը տաճարի հարավարևելյան կողմում, բացվել է 1948-1951 թթ-ի պեղումների ժամանակ։ Արուճում պահպանվել են նաև բրոնզի դարի դամբարանների, հին ամրոցի, քարավանատան (XIIIդ) և այլ հուշարձանների ավերակներ։

Արուճի բերդ

Արուճի բերդը գտնվում է Արագածոտնի Արուճ գյուղում ՝ Արուճի տաճարից ոչ հեռու։ Բերդի պարիսպների զգալի մի հատված պահպանված է, սակայն պարիսպներն ամրացման կարիք ունեն, ինչի արդյունքում այն կարող է դառնալ զբոսաշրջային կարևոր վայր։

Արուճի քարավանատուն

Արուճի քարավանատունը թվագրվում է 13-րդ դարով։ Միջնադարյան այս ճանապարհամերձ հյուրատունը գտնվում էր Բագրատունյաց մայրաքաղաք Անին և Դվինը իրար կապող ճանապարհին, որը Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր։ Այս ճանապարհն անցնում էր Արարատյան հարթավայրի բնակավայրերով` պտտվելով Պարսկաստանի, Բյուզանդական կայսրության, Վրաստանից հյուսիս և Կասպյան ու Կենտրոնական Ասիայից արևելք ընկած տարածքներով։ Միջնադարյան իջևանատները կառուցվում էին մայրուղիների, առևտրային ճանապարհների վրա, մեծ քաղաքներում, վանքերում։

Քաղենիի ամրոց

Քաղենիի ամրոցը գտնվում է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառում: Ոմանք, արաբական արշավանքների կապակցությամբ հիշատակված, Քաղին բնակավայրը տեղադրելով այժմյան Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում` Թալինի շրջանի Դաշտադեմ գյուղի մոտ, նրա տարածքի ավերակ բերդը, այսինքն Թալինի բերդը անվանել են Քաղենի: Հանդիպում է նաև Դաշտադեմի ամրոց, Քաղենիի ամրոց, Քաղենիի բերդ, Թալինի բերդ, Ներքին Թալինի բերդ, Փոքր Թալինի բերդ տարբերակներով:

Թալինի Կաթողիկե եկեղեցի

Թալինի Կաթողիկե եկեղեցի կամ Թալինի Մեծ տաճարը գտնվում է Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հյուսիսում: Եկեղեցու կառուցումը վերագրում են Կամսարականներին՝ մասնավորապես Ներսես Գ-ին, և թվագրում 7-րդ դար:

Սուրբ Գևորգ եկեղեցի (Գառնահովիտ)Կառուցված է հավանաբար Ներսեհ պատրիկ Կամսարական հայոց իշխանի հովանավորությամբ, իսկ ճարտարապետը եղել է Վարդեսը, ով հավանաբար Մամիկոնյան նախարարական տանից էր։ Սուրբ Գևորգ եկեղեցին առանձնանում է ճարտարապետական և շինարարական ինքնատիպ լուծումներով։ Այն բյուզանդական ոճով կենտրոնագմբեթ, ուղղանկյուն հատակագծով, քառախորան եկեղեցի է։ Գմբեթավոր տանիքի ոճը հազվադեպ է հանդիպում Հայաստանում, հատկապես մեծ շինություններում։