Առեք կերեք

Մշո բարբառով առակը փոխադրել գրական հայերենի։

Տեր Հայրը անընդհատ ասում է. — Առեք կերեք, առեք կերեք։ Մի գյուղացի հարցնում է. — Տե’ր Հայր, հա’ ասում ես՝<<առեք կերեք, առեք կերեք>>, դու ինչու՞ չես ուտում։ — Օ’րհնած, — ասում է տերերը, — քանի ես իմ բաժինը չեմ վերցրել չեմ ասի <<առեք-կերեք>>։

Դեվեր ու գառներ Փոխադրություն

Մշո բարբառով առակը փոխադրել գրական հայերենով։

Ձմեռ էր, գառները հավաքված էին գոմի մեջ։Դուռը զարկեցին։-Այդ ո՞վ է,- հարցրեցին գառները։-Ճամփորդ եմ , հեռու տեղից եմ գալիս , դուրսն էլ շատ ցուրտ է, սառած եմ, ոտքս ցավում է , մի ոտքս հիվանդ է, սառչելուց չի շարժվում, փայտացել է։ Ձեր հոր ու մոր հոգիների համար , դուռը մի քիչ բացեք, ոտքերս տաքացնեմ։Գառները խորհրդակցում են։-Բացենք թ՞ե չբացենք. բացենք- ասեցին, — խեղճ է, թող իր մեկ ոտքը երկարացնի ներս, տաքանա , մեզ ի՞նչ վնաս է լինում։Դուռը բացվեց, ուղտը իր ոտքը ձգում է ներս։ -Տեսա՞ք, ձագուկնե՛ր, ձեզ վնաս եղա՞վ, թողեք մյուս ոտքս էլ ներս մտցնեմ, մեկ ոտքս, որ վնաս չտվեց՝ երկուսն էլ չի տա։
-Ճի՛շտ կասեմ,-ասեց,-մեկ ոտք որ վնաս չտվեց՝ երկուսն էլ չի տա։
Ու դուռը կիսաբաց արեցին, ուղտը մյուս ոտքն ու գլուխը ու մարմնի կեսը ներս մտցրեց, մեկ էլ տեսան՝ դուռն ու ծխնիները վրեն կախած՝ ներս խցկվեց, գառներից մի քանիսին ոտքերի տակ ճխլեց, իսկ երբ նստեց՝ մյուս մասին էլ ճխլեց, գառների կեսն էլ թողին փախան, գոմը մնաց ուղտին։

Եղիշե Չարենց

Հայրենիքում


Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․