Ճանապարհորդություն դեպի Օրգովի ռադիոալեհավաք, Ամբերդ բերդամրոց և եկեղեցի

Օրգովի գյուղի մոտակայքում 1975 թ․ կառուցվեց Արագածի գիտական կենտրոնը, որը հանդիսանում է անտենային ճշգրիտ չափումների պոլիգոն, որտեղ տեղակայված է աշխարհի միակ ռադիո-օպտիկական դիտակը։ Նախագծվել և կառուցվել է 1975-1985 թվականներին Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի կողմից՝ Պարիս ՀԵՐՈՒՆՈՒ ղեկավարությամբ։ Պարիս Հերունու ստեղծած՝ աշխարհում եզակի ռադիո-օպտիկական աստղադիտակի գործունեությունը տասնամյակներ շարունակ դադարեցված է եղել։ Աստղադիտակը սկսվեց կառուցվել 1980 թվականին։ Ընտրված վայրը չուներ էլեկտրական սնուցում և ճանապարհներ, որի պատճառով զուգահեռ կառուցվում էին նաև օժանդակ շինություններ։ 1986 թվականին աստղադիտակն արդեն պատրաստ էր, բայց մինչև օրս չեն աշխատացրել այն։ Երբ այն տեսանք մենք ուղակի աբշած էինք սարքի մեծ չափսերի։ Բայց մինչ ռադիո-օպտիկական դիտակը գալը մենք այցելեցինք մի եկեղեցի, որի մոտակայքում մենք թեթև այսպես ասած սնվում էինք և հանգստանում։ Ամենավերջին վայրը որտեղ մենք հաճախեցինք դա Ամբերդն էր։ Այնտեղ ես երկրորդ անգամ էի բարձրանում։ Այն շատ գեղեցիկ է, ներքևում հոսում էր ջրարատ գետը։ Կլիման այնտեղ հետաքրքիր է մեկ ցուրտ է մեկ շոգ։

Ինձ այս ճամփորդությունը շատ հետաքրքրեց։ Ես շնորհակալ եմ նրանց ում հետ ես հաճույքով մասնակցեցի այս ճամփորդությանը։

Ճամփորդություն դեպի Տավուշի մարզ

Ընկեր Արփիի և ընկեր Նելլիի հետ մասին մենք գնացել էինք Տավուշի մարզ՝ եռօրյա ճամփորդության։ Սկզբում մենք գնացել էինք Սևանի թերակղզի, այնուհետև Ջուխտակ վանք, իսկ հետո գնացինք դեպի Մաթոսավանք։ Իհարկե մենք փորձում էինք անտառի միջով գնալ և հասնել Մաթոսավանք, բայց ապարդյուն քանի, որ չկարողացանք գտնել։ Թև ճանապարհը շատ բարդ էր, բայց ամեն դեպքում շատ գեղեցիկ բնություն կար։ Հետո մենք վերջապես հասանք Իջևանի հյուրատուն և շատ արագ տեղավորվեցինք։ Մենք գնացինք Իջևանի գինու և կոնյակի գործարան։ Այնուհետև մենք գնացինք Դետրոպարկ, որտեղ կային շատ զարմանալի բույսեր, ծառեր և էլի հետաքրքիր բաներ։ Ընթրելուց հետո մենք հետաքրքիր խաղեր խաղացինք։ Հաջորդ օրը մենք գնացինք ՔարԱրտ քարերի արտադրման գործարան, որտեղ մենք մեր աչքով տեսանք, թե ինչպես են քարերը հղկվում և մշակվում։ Բայց ամենահետաքրքիրը գործարանի տարածքում գտնվող քարաշատ ու սքանչելի բնությամբ այգի։ Հետո մեր հաջորդ կանգառն էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը։ Հաջորդ կանգառը Տավուշի թեմի առաջնորդարանին կից գործող «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնն էր։Վերջին օրը մենք կարքի բերեցին մեր սենյակները և հավաքեցին իրերը։ Իջևանին հրաժեշտ տալուց հետո շարժվեցինք Խաշթառակ գյուղ, որտեղ, Սուրբ Դավիթ եկեղեցու մոտ, նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը։ Ժամը երեկոյան վեցին մենք վերջապես հասանք Երևան։

Ես շնորհակալ եմ նրանց ու հետ ես անցկացրի այդ երեք օրերը։ Ես երբեք այդ ճամփորդությունը չեմ մոռանա։

Ձմեռը Արատեսում

Ահա թե ինչքան ձյուն էր եկել այդ օրը, երբ մենք գնացինք Արատես։ Իդեպ սա իմ առաջին ձմեռային ճամփորդությունն էր և այն շատ հավես անցավ։ Մինչ Արատես հասնելը մենք մի քանի մետր ոտքով քայլեցինգ։ Երբ հասանք տնակներին մենք տեղավորվեցինգ, փայտե վառառանը վառեցինգ և շատ նկարվեցինգ այդ գեղեցիկ բնության գրկում։ Այդ 2 օրերի ընթացքում մենք խաղացինք զանազան խաղեր, զարդարեցինգ տնակը.

Մենք պատրաստեցինք համեղ կարտոֆիլ վարարնի վրա։ Մենք շատ լավ ժամանակ ենք անցկացրել այնտեղ։ Ես էլի կվերադառնամ Արատես, բայց ամառը, քանի որ ձմռանը շատ ցուրտ է։

Ուղերթ դեպի Արատես

Մինչ Արատես գնալը մենք բարձրացանք Սմբատաբերդը, որը Արագածի մի քիչ քիչ էր, բայց իմ կարծիքով այն ավելի շատ էր։ Երբ մենք հասանք Արատես մեզ աղջիկներիս տվեցին վերևի տնակը, իսկ տղաներին ներքևի տնակը։ Իսկ երեկոյան խառույկի մոտ նտտաց երգում էինք և պարում։ Առավոտյան նախաճաշեցինք և սկսեցինք մրգեր հավագել՝ խնձոր, տանձ և այլն։ Սկսեցինք մաքրել կտրատել այնուհետև3 չիր պատրաստեցինք և հյութ։ Այս երեկո մենք խաղեր ենք խ աղացել և մեր պատրաստած Հյութի տարաների վրա գրեցինք մեր անունները տեղափոխեցինք նկուղ։ Հաջորդ օրը մենք Պատրաստվեցինք, որպեսզի վերադառնանք հետ Երևան։

Վաղաշենի եռօրյա ճամբար

Այս ճամբարում շատ հէտաքրքիր էր: այս էրէք որվա ընթացքում մենք հավաքում էինք աղբ, լողանում էինք, լավ ժամանակ էինք անցկացրել: Մեզ հետո ավելացան Վաղաշենի աշակերտները եւ իրենց տնօրենը: Մենք իրենց հետ հավես գնդակով խաղեր խաղացինք: Վերջին օրը մեզ փոխարինեցին մեր միուս խումբը: Եւ մենք վերադարցանք հետ Երեւան:

Ճամփորդություն դեպի Կոշ

Գիտելիքի օրվան ընդառաջ մեզ հիանալի հնարավորություն տրվեց ճամփորդությանն մասնակցել։ Մեզ հաջողվեց ծանոթանալ Հայոց աշխարհի բերդերի և ամրոցների հետ։ Ամեն անգամ այսպիսի ճամփորդությունները մեզ դարձնում են ավելի, տեղեկացված և իմաստուն։ Կոշը շատ գեղատեսիլ վայր է: Ես խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, որոնք սիրում են այնպիսի վայրեր ինչպիսին են Կոշը եւ այլ գեղատեսիլ վայրերը Հայաստանում:Ես այնպայման կվերադարնամ Կոշ: