Ձմեռը Արատեսում

Ահա թե ինչքան ձյուն էր եկել այդ օրը, երբ մենք գնացինք Արատես։ Իդեպ սա իմ առաջին ձմեռային ճամփորդությունն էր և այն շատ հավես անցավ։ Մինչ Արատես հասնելը մենք մի քանի մետր ոտքով քայլեցինգ։ Երբ հասանք տնակներին մենք տեղավորվեցինգ, փայտե վառառանը վառեցինգ և շատ նկարվեցինգ այդ գեղեցիկ բնության գրկում։ Այդ 2 օրերի ընթացքում մենք խաղացինք զանազան խաղեր, զարդարեցինգ տնակը.

Մենք պատրաստեցինք համեղ կարտոֆիլ վարարնի վրա։ Մենք շատ լավ ժամանակ ենք անցկացրել այնտեղ։ Ես էլի կվերադառնամ Արատես, բայց ամառը, քանի որ ձմռանը շատ ցուրտ է։

Կիսամյակաին հաշտվետություն

Ես Շուշան Աղասյանն եմ: Սովորում եմ Մխթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջի 1-3 կուրսում, ընտրել եմ նախադպրոցական բաժինը: Ես ավարտել եմ նույն կրթահամալիրի միջին դպրոցը:Առաջին տպավորությունս շատ դրական էր: Իմ դուրը շատ է եկել այս կրթահամալիրը: Սկզբում ես մասնակցեցի ամառաին ընդունելության ճամբարին, իսկ սեմտեմբերի 1-ից հաճախեցի դասերին և հաճելի ծանոթացում եղավ դասավանդողների հետ: Ես ձեռք բերեցի բազում ընկերներ, որոնց հետ ես շատ մտերիմ եմ, ինձ շատ է դուրս գալիս իմ կուրսը: Ես ֆիզկուլտուրան հաճախում եմ նետաձգության, իսկ ընտրությունը՝ կավագործության: Մենք բոլոր առարկաներից կատարել ենք բազում առաջադրանքներ և նախագծեր:
Մենք անցնում ենք՝ գրականություն, հայոց լեզու, հայոց պատմություն, հասարակագիտություն, ռուսաց լեզու, էկոլոգիա, կենսաբանություն, աշխարհագրություն և այլն: Կատարել ենք բազում ֆլեշմոբներ:
Հաճախել ենք բազում ճամփորդությունների: Մենք անցած շաբաթ մասնակցեցինք մեդիաուրբաթին: Ինձ շատ դուր եկավ, մանավանդ այն պահը, երբ ընկեր Մարինեին գողացան: Մի խոսքով հիանալի կրթահամալիր է:

Սոդայի հիմքով դիմակ բշտիկների դեմ

Դիմակը ավելի հարմար է մանր բշտիկների դեմ պայքարի ժամանակ։ Զգուշացեք, որպիսի դիմակը չընկնի աչքերի մեջ, սակայն եթե դա պատահի, արագ լվացեք աչքերը մեծ քանակությամբ ջրով։ Դիմակը օգտագործել շաբաթը մեկ անգամ։

Կես ճաշի գդալ սոդան լավ խառնում ենք նույնքան ջրի հետ։ Ստացված զանգվածը քսում ենք մաքուր դեմքին, մատերով թեթևակի մերսում ենք դեմքը։ Թողնում ենք 10 րոպեից ոչ ավել, քանի որ սոդան կարող է չորացնել դեմքը։

Դեմքը լվանում ենք գոլ ջրով, ապա դեմքին քսում ենք սնուցող կրեմ։

Դեկտեմբեր ամսվա ամփոփում

1)Ինչ են իրենից ներկայացնում էուկարիոտ բջիջները (կենդանական և բուսական բջիջների կառուցվածք):

Էուկարիոտ: Կոչվում են այն բոլոր օրգանիզմները և բջջիջները, որոնք կորիզավոր են: Կորիզավոր են` բույսերը,կենդանիները, սնկերը։ Նրանց հատկանիշներն են.Տարբերվում է պրոկարիոտիկ բջիջներից՝ օրգանոիդներից էուկարիոտիկ բջիջներում կան նաև էդոպլազմային ցանց,Գոլջիի ապարատ,միտոքոնդրիումներ և այլն:Էուկարիոտիկ բջիջները միմյանցից տարբերվում են նար կենսաքիմիական հատկանիշններով ,օրինակ՝ իրենց պահեստային ածխաջրերի կազմով:Բջջում յուրաքանչյուր օրգանոիդ կատարում է որոշակի գործառույթ, վերջիններս էլ ամբողջությամբ պայմանավորում են բջջի կենսագործունեությունը։ Բջիջների ձևերը բազմազան են, ինչը պայմանավորված է նրանց ֆունկցիայով։

Կառուցվածքը՝

Էուկարիոտիկ օրգանիզմների բջիջները շատ բազմազան են,տարբերվում են իրենց ձևով,չափսերով,կառուցվածքով և կազմությամբ:Էուկարիոտիկ բջիջը ունի բարդ մոլեկուլային կառուցվածք: Այստեղ տարբերակված են բջջի բաղադրամասերը` բջջաթաղանթը, ցիտոպլազման և բջջակորիզը:

2)Գրել պրոկարիոտ բջիջների մասին:

Նրանց օրգանելները բացատրվում են ստորև: Պրոկարիոտային բջիջներն այն բջիջներն են, որոնք ձևավորում են միաբջիջ օրգանիզմներ, որոնց մենք ճանաչում ենք որպես բակտերիաներ և արխեա:Նրանք շատ տարածված են բնության մեջ և զարմանալիորեն առատ և կարևոր են բոլոր էկոհամակարգերի համար:Այս տեսակի բջիջներն ամենափոքրերից են, որոնք գոյություն ունեն մեր մոլորակում և ձևավորում են միայն միաբջիջ օրգանիզմներ: 

3)Համառոտ ներկայարու բջջի օրգանոիդները (միտոքոնդրյուներ, քլորոպաստ, էնդոպլազմային ցանց, գոլջի կոմպլեքս և ռիբոսոմներ):

Օրգանոիդները ապահովում են բջջի կենսագործունեությունը՝ շնչառությունը, թթվածնի անջատումը, աճը, զարգացումը և այլն:

4)Ինչ է իրենից ներկայացնում միտոզը (բջի բաժանում):

Միտոզը էուկարիոտ բջջի կորիզի բաժանումն է` քրոմոսոմնների թվի պահմանմամբ: Ի տրաբերություն մեյոզի, միտոտիկ բաժանումը տեղի է ունենում առանց բարդությունների, քանի որ չի ներառում պրոֆազի ընթացքում հոմոլոգ քրոմոսոմների կոնյուգացիա:

5)Ներկայացրեք քրոմոսոմի կառուցվածքը:

Քրոմոսոմները էուկարիոտիկ բջիջների միջուկում նուկլեոպրոտեիդային կառույցներ են: Հենց դրանցում է պահպանվում, իրականացվում եւ փոխանցվում ժառանգական տեղեկության մեծ մասը:Քրոմոսոմները որոշում են մարդու սեռը:Մարդու սեռը կախված է սեռական քրոմոսոմներից: Մարդու մոտ սպերմատոզոիդները պարունակում են սեռական քրոմոսոմների երկու տեսակներից մեկը՝ X կամ Y, այն դեպքում, երբ կանացի ձվաբջիջները պարունակում են երկու սեռական X քրոմոսոմներ: Բեղմնավորման արդյունքում կարող է ստացվել XX զիգոտ, այդ դեպքում կստացվի աղջիկ, կամ XY, այդ դեպքում կստացվի տղա:

Իմ բլոգի՝ հղում

Առաջադրանքներ

1․Բառերով գրեք հետևյալ թվականները՝ 23, 69, 3-րդ, 4-րդ, 60, 365, 99-րդ։

Քսաներեք, վաթսունինը, երրորդ, չորրորդ, վաթսուն, երեք հարյուր վաթսունհինգ, ինսունիններորդ:

2․Ամբողջացրեք նախադասությունները։

Ամռանը, երբ ջուրը պակասում էր, ․․․․

Գուցե մինչև առավոտ քնեին, եթե․․․

Նա այնքան գեղեցիկ էր, որ ․․․

Արևն արդեն մայր էր մտնում, սակայն․․․

3․Լրացրեք հետևյալ առածների բաց թողնված բառերը՝ դրանք տրվածներից ընտրելով։

Մեծին չլսող անբանի  ոտքը քարին կդիպչի։

Ջահելը հաց ուտելիս առողջ է, բանելիս՝ հիվանդ։

Ագահի աչքը մի բուռ հողը  կկշտացնի։

Առյուծն առյուծ է՝ էգ լինի թե որձ։

գիտունի հետ քար քաշիր,  անգետի հետ փլավ մի ուտիր։

Սպիտակ փողը սև օրվա համար է։

(գիտուն, անբան, ջահել, անգետ, որձ, հնձվոր, փող, հող)

Արտավազդ Բ. լրացուցիչ փաստեր

  • Գրքում գրված չեր, թե ինչ պայմաններ էր Արտավազդ Բ թագավորը ասել Կրասոսին, երբ Կրասոսը օգնական զորք էր պահանջում Արտավազդ Բ թագավորից, իսկ պայմանները տվալն էին, Արտավազտ Բ թագավորը ասել էր, որ Կրասոսի զորքը պետք է Պարթևստանի վրա հարցակվեր Հայաստանի միջով անցնելուց, որ Հայաստանի զորքը չհեռանար երկրի, իսկ եր Պարթևստանը հարցակվեր մնար առանց զորք:
  • Ք. ա. 51-50 թթ. իսկ հետագայում նաև 48-38 թթ. միացյալ դաշնակից զորքերն արքայազն Բակուրի առաջնորդությամբ ասպատակեցին Պալստինը, Փյունիկիան և Կիլիկիան:
  • Արտավազդ 2 թագավորի նկարով կային երկու տեսակի մոտաղադրամներ արծաթային և պղնձային:
  • Արտավազդ  թագավորին տալիս էին տիտղոսներ օր.՝ արքայից արքա, աստվածային:
  • Ք. ա. 1 դարակեսին Կրասոսի մահից հետո Պոմպեոսի և Կեսարի միջև պայքարը մենիշխանության համար բացահայտ բնույթ ստացավ, պայքարում հաղթեց Հուլիոց Կեսարը, որը կարողացավ Ք. ա. 56 թ. հռչակել հռոմի դիկտատոր, այսինքն դառնալ միանձնյա տիրակալ: Սակայն Ք. ա. 44 թ. Կեսարը սպանվեց դավադիր հանրապետականների ձեռքով, որից հետո Հռոմում սկսեց մի նոր քաղաքացիական պատերազմ: Այս անգամ իշխանության եկան Կեսարի կողմնակիցները որոնք կազմեցին Ք. ա. 43 թ. երկրորդ եռապետությունը, դրանք էին Գայոս Օկավիանոսը, Մարկոս Անտոնյոսը և Մարկոս լեպիդոսը:
  • Ք. ա. 40-38 թթ. Պարթևահայկական միացյալ ուժերի հաղթարշավները մինչև Միջերկրական ծովի արևելյան ափին, լուրջ անհանգստություն առաջացրեցին Հռոմում: Քաղաքների բնակչությունը դժգոհ Հռոմեական տիրապետությունից իրենց դարպասները բացում էին դաշնակից զորքերի առաջ արևելք ուղղարկվեց Պասոս զորավարը, որի դեմ վճռական ճակատամարտում Ք. ա. 38 թ. զոհվեց թանգաժառանգ Բակուրը: Իրադարձություններն ավելի անսպասելի ընթացք ստացան Ք. ա. 37 թ.:
  • Պարթև Օրոդես արքայի երկրորդ որդին Բակուրի կրթսեր եղբայր Հրահատը սպանելով իր հորը տիրեց Պարթևստանի գահին: Նաև նա սպանել է բոլոր Պարթևստանի գահին հնրավոր հավակնողներին, այդ թվում նաև Տիգրանի քրոջ և իր եղբոր երեխաներն էին:
  • Մարկոս Անտոնիոսը Արտավազդին գերելուց հետո սկսեց մետաղադրամներ պատրաստել, որոնց վրա գրված էր «Հայաստանը պարտված է»:
  • Արտավազդը ըստ պատմիչների գնահատականների ավելի դիվանագետ էր, դրա համար իր զորքերը չեին հարգում իրեն:

Պատմությունը շարունակելով հեքիաթ հորինել

Հնում ուռենին մի նազելի աղջիկ է եղել իսկ բարդին՝ սիգաճեն պատանի: Նրանք սիրել են իրար: Բայց մի իշխանավոր որոշել էր բարդուց խլել ուռենուն: Ուռենին լացակումած ցանկանում է վերադառնալ իր սիրած բարդու մոտ, բայց չի կարողանում: Իսկ բարդին որոշեց գնալ գտնել իր սիրուհուն: Հարուստ իշխանավորը տանում է ուռենուն իր պալատ և որոշում է հետը ամուսնանալ: Նա նույնիսկ ստիպողաբար համբուրում է ուռենուն, իսկ նա լացակումած մաքրում է շրթունքները և վազում է, փախչում անտառ, նա իր տեղը չի կարողանում գտնել: Ուռենին ամբողղջ գիշեր թափառում է մութ անտառով և կանչում իր սիրած մարդու անունը՝ հուսալով նա իրեն կգտնի և հանկարծ հոգնում է ու քնում: Երազում նա տեսնում է մի ծեր կնոջ և հարցնում.
-Ով ես դու?,-հարցնում է ուռենին,- որտեղ եմ ես?
-Ես քո փրկիչն եմ,- ասաց ծեր կինը,-իմ անունը նռենի է, և ես կախարդ եմ:
-Կախարդ?
-Այո!
-Ինչու ես այստեղ?
-Որպեսզի քեզ օգնեմ:
-Օգնես? Բայց ինչպես?
-Վերցրու սա!
Կախարդ նռնին տալիս է ուռենուն մի շիշ, որի մեջ տարօրինակ գույնի հեղուկ կար:
Ասում է.
-Տուր սա նրան, ում պատճռաով դու լաց ես լինում: Անպայման մեկ կաթիլ կլցնես այդ մարդու գավաթի մեջ:
Ուռենին քնից արթնացավ և իր ձեռք մեջ հայտնաբերեց այդ շիշը ու վազեց պալատ, որպեսզի կատարի կախարդի ասածը:
-Ահա և դու սիրելիս, նստիր, հիմա կգամ,- ասում է իշխանավորը:
Ուռենին վերցնում է նրա գավաթը և շշի միջի հեղուկը ամբողջովին լցնում է մեջը: Իշխանավորը վերադառնում է և վերցնում գավաթը, ամբողջովին խմում այն և հանկարծ ծերանում է և վերածվում անճոռնի ծերունու:
-Հայելի բերեք, արագ,-ասում է նա,-ես ձեզ հետ եմ: Անճոռնի աղջիկ, սա դու ես արել?
-Ոչ!
Հանկարծ հայտնվում է կախարդը, նրա կողքին կանգնած էր բարդենին: Կախարդը ասում է.
-Ապրես! Դու շատ խիզախ աղջիկ ես: Արի գրկիր քո սիրած պատանուն, նա շատ երկար էր քեզ փնտրել: Իսկ դու՝ ալահեր ծերունի, պետք է գաս ինձ հետ:
Կախարդը վերցնում է ծերունուն և անհետանում, իսկ բարդենին և ուռենին ապրում են պալատում երկար և երջանիկ:

10 փաստ Տիգրան Մեծի մասին

1.Միայն <<Տիգրանակերտ>> անունով 4 քաղաք է հիմնադրել:
2.Եղել է պատանդ պարթևների մոտ շուրջ 20 տարի:
3.Ամուսնացել է 12 ամյա Կլեոպատրա Պոնտացու հետ 45 տարեկան հասակում:
4.Հայաստանը Տիգրանի օրոք ունեցել է 3 միլլոն քառակուսի կիլոմետր տարածք:
5.Դավաճանության համար մահապատժի է ենթարկել որդուն՝ Զարեհին:
6.Տիգրանն ընդամենը մեկ արշավանքով գրավել է Պարթևստանը:Ուշագրավ է,որ Հռոմեացիները շուրջ 3-ից 5 դար չէին կարողանում գրավել Պարթևական պետությունը:
7.Տիգրան Մեծի մասին շուրջ 22 հունարեն օպերա է պահպանվել:
8.Իշխել է Պարթևստանի,Պարսկաստանի,Փյունիկիայի և Եգիպտոսի վրա:
9.
10.