Վիտամինաին աղցան

Մասնակիցներ` նախակրթարանի սաներ (2֊4)

Վայրը` նախակրթարաններ

Նպատակը և խնդիրները` զարգացնել երեխաների մանր մոտորիկան, երևակայությունը, ուշադրությունը։

Ընթացքը` բերել մրգեր(խնձոր, բանան և մանդարին)։ Այնուհետև երեխաների հետ կտրատել և խառնել մեծ և խորը ափսեի մեջ։

Ամփոփում`

Երեխաները հետաքրքրությամբ էին կտրատում մրգերը։ Ավարտելուց հետո աշխուժությաբ և ուրախությամբ համտեսեցին իրենց պատրաստած աղցանը։

Տեսանյութի հղումը

ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԱՆՁԻՁևԱՎՈՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱՂԱԴՐԱՄԱՍ

Մշտապես պետք է իմանալ, որ անձի համակողմանի ու ներդաշնակզարգացումը ենթադրում է աճող սերնդի մտավոր, բարոյական, աշխատանքային,գեղագիտական, ֆիզիկական, իրավական, տնտեսագիտական, էկոլոգիականդաստիարակություն: Որպեսզի անձը նշված ուղղություններով ունենա և՛զարգացվածություն, և դաստիարակվածություն, կարևոր է, որ այդ երկուսըներդաշնակված լինեն մարդու անձի մեջ: Ահա սա է առաջատար նպատակը:Այդեն հաստատում աշխարհի առաջադեմ մանկավարժները, հոգեբանները,սոցիոլոգները, փիլիսոփանները, ընդհանրապես բոլոր մեծ մտածողները:Այսօր ընտանիքի, նախադպրոցական հաստատությունների, դպրոցիխնդիրը պետք է լինի երեխայի գիտակցությանը հասցնել այն գաղափարը, որյուրաքանչյուր մարդ բնության հետ կապված է անտեսանելի թելերով և լրիվկախված է նրանից ոչ միայն կենսաբանական, այլև հոգևոր առումով և պետք էնրանից ընդօրինակի ներդաշնակությունը, ռիթմը, համաչափությունը,նպատակահարմարությունը, բարությունը և այլն, որպեսզի նրանք գիտակցեն, որիրենցից յուրաքանչյուրը բնության մի մասնիկ է և պետք է ենթարկվի այն կարգու կանոնին, որը տիրում է բնության մեջ: Շրջակա միջավայրը բոլոր մարդկանցհոգածության առարկան պետք է լինի, և նրա բարեհաջող վերականգնմանհամար բոլորը անձնական պատասխանատվություն են կրում:

Մենք գտնում ենք, որ էկոլոգիական դաստիարակությունը ավագ սերնդիկողմից դաստիարակության, կրթության, բարոյական որակների ու հոգևոր այլարժեքների փոխանցում է, նրանց մեջ ձևավորելու բնության նկատմամբպատասխանատու վերաբերմունք, բնօգտագործման կարողությունների ու հմտությունների ձևավորման առողջ կենսաձևի մշակման նպատակով:Էկոլոգիական դաստիարակության հիմնական նպատակը դառնում է բնությաննկատմամբ արժեքային ճիշտ կողմնորոշումների, բնապահպանականընդունակությունների, պատասխանատու վերաբերմունքի, բնության մեջ ճիշտվարքագծի ունակությունների դրսևորումը և էկոլոգիական կուլտուրայիձևավորումը: Այսինքն՝ էկոլոգիական դաստիարակություն ասելով հասկանում ենանձի ուսուցման, դաստիարակության և զարգացման գործընթացներիամբողջական միասնությունը, որը նպատակաուղղված է աճող սերնդիէկոլոգիական կուլտուրայի և աշխարհայացքի ձևավորմանը:

Էկոլոգիական դաստիարակության պրակտիկան ցույց է տալիս, որ ավագդպրոցականների էկոլոգիական գիտելիքների ձևավորումը իրականացվում էկենսաբանության, քիմիայի և աշխարհագրության դասերին:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոչ բոլոր սովորողներն են սիրումնշված առարկաները և էկոլոգիական տեղեկատվություն կրող նյութերինկատմամբ նրանց ցածր հետաքրքրությունը բացատրվում է ոչ միայն նրանով, որայն չի համապատասխանում սովորողների հոգեկան պահանջմունքներին, այլնաև նրանով, որ այդ նյութերը ուսուցիչների կողմից մատուցվում են ձևական,առանց հատուկ շեշտվածության և նպատակաուղղվածության: Այդ պատճառով էլավագ դպրոցականների էկոլոգիական գրագիտության հիմնականբովանդակությունը կազմում են միայն բնության վրա մարդու բացասականազդեցության վերաբերյալ գիտելիքները:

ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒԽՆԴԻՐՆԵՐԸ:

ա) բնության սոցիալ-տնտեսական, առողջարահիգենիկ և հոգևորգեղագիտական արժեքների իմացությունը,

բ) սովորողների բնաճանաչողական ընդունակությունների,բնապահպանական կարողությունների և հմտությունների ձևավորումը ևզարգացումը,

գ) բնական միջավայրի ստեղծագործական վերափոխման ունակություններիմշակումը՝բնության հավասարակշռությունը վերականգնելու առումով,բնապահպանական գաղափարների քարոզչությունը,

դ) բնության նկատմամբ ակտիվ դիրքորոշման, վարքի նորմաներիպահպանումը, պարտքի և պատասխանատվության զգացման պատվաստումը:

Գիտամանկավարժական գրականության մեջ բնապահպանականդաստիարակության նպատակը սահմանվում է.

1)Բնության ,նրա հարստության,շրջակա միջավայրի նկատմամբխնայողական և հոգատար վերաբերմունքի ձևավորում:

2)Անձի ակտիվ կենսադիրքի մշակում, որը դրսևորվում է բնությաննկատմամբ գիտակցական վերաբերմունքի մեջ, որպես ամենօրյա վարքի կանոն:

Լավաշթխիկի ծես

Մասնակիցներ ՝ Նախ. կրթարանի սաներ

Վայրը՝ Ագարակ

Օրը՝ հոկտեմբերի 20

Նպատակը՝ սովորողներին ծանոթացնել լավաշի պատրաստման ձևին, թոնրին և լավաշ թխելու ծեսին:

Խնդիրները՝ Զրույց քննարկում լավաշի թխման գործընթացի մասին։ Բուն թխիկի ծեսի իրականացում։ Բանավոր խոսքի զարգացում։ Ստեղծագործական մտածողության զարգացում։

Մասնակիցների համար անհրաժեշտ պարագաներ` գլխարկ, աշխատանքային գոգնոց, գրտնակ:

Խմորի համար անհրաժեշտ բաղադրիչներ՝ ալյուր, աղ, ջուր:

Նկարագրություն` Նախ խոսում ենք խմորի բոլոր բաղադրիչների մասին՝ ալյուրի, ջրի, աղի ձևի, համի, հոտի, այն մասին, թե ալյուրն ինչից են ստանում և այլն: Այնուհետև պատրաստում ենք խմորը՝ ընթացքում հաշվելով, թե յուրաքանչյուր բաղադրիչից որքան բաժակ կամ գդալ ենք օգտագործում: Երբ խմորը հունցում ենք, թողնում ենք, որ այն հանգստանա: Հասունանալուց հետո բաժանում ենք գնդերի և անցնում գործի:

Ընթացքը`

տեսանյութի հղումը

Նախագիծ մրգերի համտեսում

Մասնակիցներ` նախակրթարանի սաներ

Վայրը` նախակրթարաններ

Օրը`

Նպատակը` երեխաների հետ խոհանոցային գործունեության իրականացում, մրգախաղ։

Խնդիրներ` երեխաների մանր մոտորիկայի զարգացում, հաշվելու, համեմատելու կարոությունների ձևավորում խոհանոցային գործունեությամբ։

Ընթացքը` բերել մրգեր, փայտիկներ (խնձոր, խաղող, բանան) և երեխաների հետ կտրատել, այնուհետև հավաքել փայտիկների վրա, հաշվել և համտեսել։

Ամփոփում`

Փքաբլիթներ

Մասնակիցներ` նախակրթարանի սաներ, 5 տարեկաններ

Վայրը` նախակրթարաններ

Օրը`  

Նպատակ և խնդիրներ` երեխաների մանր մոտորիկայի զարգացում, հաշվելու, համեմատելու կարոությունների ձևավորում խոհանոցային գործունեությամբ։ 

Ընթացքը` բերում ենք ալյուր, շաքարավազ, ձու, կաթ, աղ, փխրեցուցիչ և ձեթ։ Երեխաների հետ պատրաստում ենք խմորը, թխում ենք, ապա ձևավորում ենք շոկոլադով և մրգերով, համտեսում։ 

Ամփոփում`