Հայաստանի Հանրապետության մարզերը-Ինքնաստուգում

1․ Ո՞ր շարքի մարզկենտրոններն են դասավորված հարավից հյուսիս հաջորդականությամբ.
1) Եղեգնաձոր, Աշտարակ, Գյումրի, Արտաշատ
2) Եղեգնաձոր, Արտաշատ, Աշտարակ, Գյումրի
3) Արտաշատ, Աշտարակ, Եղեգնաձոր, Գյումրի
4) Եղեգնաձոր, Արտաշատ, Գյումրի, Աշտարակ

2․ Ընտրել «մարզ – քաղաք» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Տավուշի ա. Գորիս
  2. Արարատի բ. Մասիս
  3. Սյունիքի գ. Դիլիջան
  4. Շիրակի դ. Արթիկ
    1) 1–գ, 2–բ, 3–ա, 4–դ 3) 1–դ, 2–ա, 3–գ, 4–բ
    2) 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ 4) 1–դ, 2–բ, 3–ա, 4–գ

3․ Ի՞նչն ընդհանուր չէ Արարատի և Արմավիրի մարզերի համար.
1) Գերիշխում են կուլտուր ոռոգելի հողերը:
2) Արդյունաբերության մեջ առաջատար է ատոմային էներգետիկան:
3) Բնորոշ են խոշոր գյուղերը:
4) Գյուղատնտեսության զարգացման գլխավոր պայմանն արհեստական ոռոգումն է:

4․ Տավուշի մարզում տնտեսության ո՞ր ենթաճյուղն է բացակայում.
1) գինու և պահածոների արտադրություն
2) գունավոր մետաղաձուլություն և քիմիական արդյունաբերություն
3) հանքային ջրերի արտադրություն և զբոսաշրջություն
4) գորգագործություն և փայտամշակություն

5․ Ի՞նչն է ընդհանուր Կապան և Հրազդան քաղաքների համար.
1) Երկաթուղային հանգույցներ են:

2) Արդյունաբերության առաջատար ճյուղը պղնձաձուլությունն է:
3) Գործում են հզոր ջերմաէլեկտրակայաններ:
4) 20–րդ դարի 80–ական թվականներին գործել են խոշոր մեքենաշինական ձեռնարկություններ:

6․ Ի՞նչն է ընդհանուր Գյումրի և Իջևան քաղաքների համար.
1) Արդյունաբերության առաջատար ճյուղը փայտամշակումն է: 2) Երկաթուղային հանգույցներ են:
3) Բազմագործառութային քաղաքներ են:
4) Գործում են խոշոր գորգագործական ֆաբրիկաներ:

7․ Հրազդան և Արարատ քաղաքների օդային ավազանի աղտոտման պատճառներից է.
1) մեքենաշինական ձեռնարկությունների առկայությունը

2) շինանյութերի արդյունաբերական ձեռնարկությունների արտանետումները
3) քիմիական արդյունաբերության ձեռնարկությունների արտանետումները
4) գունավոր մետաղաձուլական ձեռնարկությունների արտանետումներ

8․ Արդյունաբերական ձեռնարկությունների արտանետումների հետևանքով առավել աղտոտված բնակավայրեր են.
1) Արարատը և Ագարակը
2) Ջերմուկը և Դիլիջանը
3) Չարենցավանը և Արմավիրը
4) Վեդին և Սպիտակ

9․ Ներկայացնել Գեղարքունիքի և Կոտայքի մարզի զբոսաշրջության զարգացման հեռանկարները։——————-

10․ Համեմատել և առանձնացնել, այն նմանությունները և տարբերությունները, որոնք առկա են Արարատի և Արմավիր մարզերում։———————-

Գործնական աշխատանք

1․ Ներկայացնել Արմավիր Մարզի զարգացման նախադրյալները ։

ՀՀ Արմավիրի մարզը հանրապետությունում առանձնանում է իր զարգացած գյուղատնտեսությամբ և արդյունաբերությամբ: Մարզի աշխարհագրական դիրքը ևբնակլիմայական պայմանները նպաստավոր են, ինչպես բուսաբուծության, այնպես էլ անասնաբուծության զարգացման համար: Անասնաբուծության բնագավառում հիմնականում զարգացած է խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությունը, խոզաբուծությունը և թռչնաբուծությունը, իսկ բուսաբուծության մեջ պտղաբուծությունը, խաղողագործությունը, բանջարաբուծությունը և բուսաբուծությունը։ Հիմնականում մշակվում են հացահատիկային և բանջարաբոստանային մշակաբույսեր։

3․ Բնութագրել Գեղաքուիքունիկի Մարզի ընդհանուր բնութագիրը ։

Մարզը գտնվում է ՀՀ տարածքի արևելքում ։ Սահմանակից է Տավուշի և Լոռու (հյուսիսում), Կոտայքի և Արարատի (արևմուտքում) և Վայոց Ձորի մարզերին (հարավում), ինչպես նաև Ադրբեջանին (արևելքում): Մարզն իր մեջ ընդգրկում է Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Սևանի և Վարդենիսի տարածաշրջաններ։ Մարզկենտրոնն է Գավառը։ Մարզում է գտնվում Հայաստանի Հանրապետության ամենա մեծ գյուղերը և քաղաքները ինչպես նաև միակ քաղցրահամ լիճը ։Մարզը գոտևորում են Գեղամա, Վարդենիսի, Արեգունու, Արեւելյան Սեւանի, Սեւանի եւ Փամբակի լեռնաշղթաները: Ամենաբարձր լեռնագագաթը Աժդահակն է 3597 մետր։ Գեղարքունիքն ունի 230․000 բնակիչ։Գեղարքունիքի տարբեր համայնքներում ապրում են նաև ռուսներ, ուկրաինացիներ, մորդվաններ, գերմանացիներ, հրեաներ։Ամենախոր իջվածքը Գետիկ գետի կիրճն է (1325մ) ։ Մարզի տարածքում պահպանվել են բազմաթիվ միջնադարյան ճարտարապետական հուշարձաններ, բայց առանձնապես ուշագրավ են բնական հուշարձանների խառնարանային լճերը, խարամային կոները, ընդաձակ <քարային ծովերը>:

2․ Առաջարկել Արմավիրի Մարզի վերաբերյալ ռազմավարություն ։

4․ Առաջարկել Գեղարքունիկի Մարզի վերաբերյալ զբոսաշրջության վերաբերյալ ։

Ընդհանուր աշխարհագրություն

1.Ի՞նչ է ուսումնասիրում աշխարհագրությունը։
Աշխարհագրությունը ուսումնասիրում է երկրագնդի աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանց կառուցվածքը, մայրցամաքները, տարածաշրջաններն ու երկրները:

2.Ներկայացնել աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և հիմնական խնդիրները ։
Աշխարհագրության խնդիրներն են.1. ուսումնասիրել բնության բաղադրիչները և դրանց փոխազդեցության արդյունքում ձևավորված բնական աշխարհամակարգերը ( գեոհամակարգերը ): Օրինակ` լիճ, ճահիճ, բնական զոնա, կլիմայական գոտի, անտառ և այլն
ուսումնասիրել հասարակական բաղադրիչները և դրանց փոխազդեցության հետևանքով ձևավորված հասարակական գեոհամակարգերը: Քաղաք, արդյունաբերական ձեռնարկություն, տնտեսական շրջան և այլն
ուսումնասիրել բնական և հասարակական գեոհամակարգերի փոխազդեցությամբ ձևավորված բնահասարակական գեոհամակարգերը: Ջրանցք, ջրամբար, գյուղատնտեսական հողահանդակներ և այլն:Այսպիսով աշխարհագրության ուսումնասիրության օբյեկտը Երկիր մոլորակն է, իսկ առարկան` երկրագնդի աշխարհագրական թաղանթը:

3. Թվարկե՜լ աշխարհագրության ճյուղերը և ենթաճյուղերը
Ֆիզիկական աշխարհագրություն,Սոցիալ-տնտեսական աշխարհագրություն։
Ֆիզիկական աշխարհագրությունն ուսումնասիրում է երկիր մոլորակի բնությունը և այնտեղ ընթացող բոլոր երևույթներն ու օրինաչափությունները:
Սոցիալ-տնտեսական (հասարակական ) աշխարհագրությունն (երկրագրություն) ուսումնասիրում է երկիր մոլորակի բնակչության և նրա վարած տնտեսության տարածական բաշխվածությունը ինչպես ամբող աշխարհում, այնպես էլ տարբեր տարածաշրջաններում և երկրներում: