Դիպլոմային աշխատանք

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր քոլեջ

Բովանդակություն

Ներածություն

Թեմա՝ առողջ սնունդը և նախադպրոցականի խոհարարությունը նախակրթարանում

Ուսանող՝ Շուշան Աղասյան

Ղեկավար՝

Երևան 2024 թվական

Բովանդակություն՝Ինչ է խոհարարությունըԽոհարարությունը որպես արվեստ և գիտություն

Խոհարարությունը նախադպրոցականի կյանքում Ծրագրի հիմնական նպատակներն են-երեխաներին ծանոթացնել խոհանոցում աշխատելու առանձնահատկություններին՝ տեխնիկայի և կենցաղային տեխնիկայի անվտանգ օգտագործման հիգենյաի կանոններին, խոհանոցային վարքագծին:

— զարգացնել երեխայի մաթեմատիկական հմտությունները

— զարգացնել երեխայի շոշափելիքի զգայարանները

— զարգացնել երեխայի վերլուծական հմտությունները-երեխաների էսթետիկ ճաշակի զարգացումը

-Խոհարարության մեջ երեխայի գիտելիքների ընդլայնումը

— հաղորդակցման մշակույթի ձևավորումը

— ստեղծագործական կարողությունների ձևավորումը

-զարգացնել երևակայությունը և ստեղծագործական մոտեցումը

— սովորեցնել ճաշատեսակների գեղարվեստական ձևավորման տեսակներին,

— զարգացնել հետաքրքրությունը ստեղծագործական գիտելիքների և ինքնահաստատման նկատմամբ

Ներածություն

Խոհարարությունը ուտեստի պատրաստման արվեստն է:«Առողջ մարմնում առողջ ոգի»: Կարևոր է ոչ միայն ճիշտ պատրաստել, այլև ճիշտ սնվել: Ուտեստի գեղեցիկ ներկայացման ունակությունը զարգացնում է երեխայի մոտ էսթետիկայի զգացողությունը: Մանկությունում ձևավորված ունակությունները իրենց ներդրումն են ունենում մարդու հետագա կյանքում: Խոհարարության դասընթացի ժամանակ երեխաները սովորում են ուտելիքի պատրաստման արվեստին, սովորում են գեղեցիկ ձևավորել ուտեստը, պատրաստել բուտերբրոտներ, աղանդեր, տարբեր տեսակի նախուտեստներ: Դասընթացը կառուցված է այնպես, որ պատրաստելու ունակությունից բացի զարգացնում է նաև երեխայի երևակայությունը, ստեղծագործական մտածողությունը:«Խոհարարութուն» ծրագրի արդիականությունը կայանում է նրանում, որ ուղղված է երեխայի երևակայության, արվեստի և էսթետիկ ճաշակի զարգացմանը: Ծրագրում առաջադրված խնդիրները լուծելու համար օգտագործվում են զրույցներ, խմորի հետ խաղեր, ինքնուրյուն կատարվող պրակտիկ աշխատանքներ: Ծրագրի պահանջները որոշվում են օգտագործելով դիտարկման մեթոդը:

1.Ի՞նչ է խոհարարությունը

Խոհարարությունը ուտեստի պատրաստման արվեստն է։ Խոհարարությունը մեթոդների և տեխնիկայի մի ամբողջականություն է , որն ուղված էր կենդանական և բուսական ծագման բազմազան սննդամթերքի պատրաստմանը, որոնք անհրաժեշտ է մարդուն կյանքը և առողջությունը պահպանելու համար։ Խոհարարությունը բերում է ուրախություն և բավարարվածություն մեր կյանքում։ Բոլորն էլ սիրում են համեղ ուտել։ Սնունդն անհրաժեշտ է աճող մարմնի հյուսվածքներ կառուցելու և ծախսած էներգիան վերականգնելու համար։ Սննդի հիմնական նպատակը օրգանիզմի համար էներգիայի աղբյուր «շինանյութ» լինելն է և սննդից հաճույք ստանալը։ Սխալ սնունդը հանգեցնում է բազմաթիվ հիվանդությունների։ Այսպիսով խոհարարությունը սնունդ պատրաստելն է։ Խոհանոցը ոչ միայն կերակրատեսակներ պատրաստելու աշխատատեղ է, այլև մի ջերմ և բարենպաստ միջավայր, որտեղ ընտանիքի անդամները նախընտրում են ավելի հաճախ լինել, իսկ երեխաները սիրում են մասնակցել սննդատեսակների և ուտեստների պատրաստման խոհարարական աշխատանքներին, նոր կերակրատեսակներ պատրաստել և համով զրույցել միմյանց հետ։ Հետևաբար` խոհանոցը պետք էլինի գեղեցիկ և հարմարավետ կահավորված։ Խոհանոցում մշտապես պետք է թագավորի մաքրությունը, լինի` չոր, լուսավոր և օդափոխված, իսկ հատակը և կահույքը պահանջում են ամենօրյա մաքրություն։ Սպասքը պետք է յուրաքանչյուր օգտագումից հետո անմիջապես լվալ, ապա դասավորել համապատասխան դարակաշարում։

2. խոհարարությունը որպես արվեստ և գիտություն

Արվեստը հասարակական գիտակցության ձև է, մարդու ստեղծագործ աշխատանք և հոգևոր մշակույթի տեսակ, իրականությունը ճանաչելու յուրահատուկ եղանակ։Խոհարարությունը շատ սերտ կապ ունի հասարակության սովորույթների և ավանդույթների, մարդկանց մշակույթի հետ։ Խոհարարության արվեստը արվեստներից ամենահինն է։Նրա ակունքները գալիս են հազարավոր տարիների խորքից` նախնադարյան մարդու կրակից։ Սեղանի սպասքադրման կանոնների իմացությունն այսօր խիստ անհրաժեշտ է, երբ սեղանը, որի շուրջը նստած են մարդիկ, սպասքադրված է բոլոր կանոններով, որը և ստեղծում է դրական, գեղեցիկ և անկեղծ միջավայր։ Սպասքադրման կարևոր տարրերից է սեղանի սփռոցը, որն անպայման պետք է լինի մաքուր և գեղեցիկ արդուկված։ Անձեռոցիկները անհատական օգտագործման համար են։ Լինում են տարբեր տեսակի` բազմագույն, բազմաձև, հոտավետ, թղթե և գործվածքե։ Գործվածքե Անձեռոցիկները սովորաբար դնում են ծնկմերին` հագուստը կեղտոտվելուց պաշտպանելու համար։ Թղթե Անձեռոցիկները լինում են միագույն, նախշերով, հոտավետ և փափուկ։ Դրանք մկեանգամյա օգտագործման համար են, իսկ օգտագործելուց հետո ծալում և դնում են ափսեի անկյունում։ Շատ կարևոր է երեխաներին սովորեցնել Անձեռոցիկների օգտագործման եղանակները, սովորեցնել գեղեցիկ ձևավորել, կնպաստի ոչ միյան նրանց գեղագիտական ճաշակի զարգացմանը, այլև կզարգացնի մատների մանր մկանները։ Երեխաները պետք է իմանան սեղանից օգտվելու կանոնները, ինչը կարևոր է պահպանել ոչ միյան հյուր գնալիս, այլև տանը` ընտանեկան սեղանի շուրջը։ Պետք է իմանան, որ ուտելու ժամանակ չպետք է խոսել, արագ ուտել։ Պետք է ուտել անձայն, արմունկները սեղանին չհենեն։ Եթե սեղանին դրվածը անհասանելի է` չձգվել, այլ խնդրել, որ փոխանցեն, սեղանի շուրջը նստել ոչ շատ հեռու և ոչ շատ մոտ։

3. Խոհարարությունը նախադպրոցականի կյանքում

Շատ մեծահասակների համար ճաշ պատրաստելը դա աշխատանք է և ամենից հաճախ ոչ մի ուրախություն չի բերում։ Երեխաների համար ճաշ պատրաստելը զարմանահրաշ է։ Երբ ալյուրը, ձուն և կաթը խառնում ես ու խմոր ստանում, հետո դրանից բուրավետ ու շատ համեղ բլիթներ թխում, հրաշք չէ՞Սկզբում երեխային ճաշ պատրաստել սովորեցնելու գաղափարը կարող է տարօրինակ թվալ։ Չէ՞ որ նա մայրուղի, իսկ խոհանոցում այնքան վտանգներ կան…Բայց մենք առաջարկում ենք երեխայի ուտեստ պատրաստել ոչ թե ինքն իրեն կերակրելու համար համար նրա երևակայությունը, շարժական համակարգը, տրամաբանությունը, թիմում աշխատելու ունակությունը զարգացնելու համար։ Սնունդը երեխայի համար դառնում է «խաղի» առարկա, և խաղալիս երեխան կարող փորձել բոլոր այն ուտելիքներն, որոնց վրա նախկինում երես է թեքել: Բացի այդ, նա ինքն է ջանք թափել ընթրիք պատրաստելու համար, ինչը նշանակում է, որ կսովորի գնատել այլ մարդկանց աշխատանքը:

Դասընթացի ընթացքում երեխան կփորցի ինքնուրյուն պատրաստել տարբեր ուտեստներ, կծանոթանա արտադրանքների հատկություններին և պատրաստման եղանակներին: Կեցաղային տեխնիկայի յուրացումից բացի երեխան կզարգացնի նաև իր հիշողությունը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *