Հարցաշար

Կոչ դիմում

Ողջույն հարգելի հարցվող։ Խնդրում եմ մասնակցել այս հարցմանը։ Հարցումն կազմվել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիր քոլեջի 2 կուրսի ուսանողուհի Շուշան Աղասյանի կողմից։ Շնորհակալություն ժամանակ հատկացնելու համար։

թեմա-երաժշտություն

պատասխանեք հետևյալ հարցերին

1.Ինչպիսի երաժշտության ժանր եք նախընտրում

պոպ

ռոկ

ջազ

դասական

բլյուզ

ռաբիզ

քեյ պօպ

2.Որ երկրի երաժշտությունն եք նախընտրում

Հայկական

Եվրոպական

Ամերիկական

Ասիական

այլ պատասխան

3. Ով է ձեր սիրելի երգիչը(երգչուհին)

նշեք ձեր պատասխանը

նշեք ձեզ տարիքը

12-16

17-20

21-29

30-40

նշեք ձեր զբաղվածությունը

աշխատում եմ

ուսանող եմ

աշակեռտ եմ

այլ պատասխան

նշեք ձեր սեռը

արական

իգական

Հաղորդակցման իմ սիրելի ձևը

Ես շփվում եմ շատերի հետ։ Ավելի շատ նախընտրում եմ շփվել սոցցանցերում։ Ես լավ հասկանում եմ, երբ ինձ ասում, որ սոցցանցերում ինչ որ մեկի շփվելը դա վտանգավոր է, բայց իմ կարծիքով ոչ բոլորն են այդքան վատը։ Ես ուղիղ արդեն երկու տարի է սոցցանցերում շփվում եմ իմ տարիքի մարդկանց հետ և կարող եմ վստահ ասել, որ նրանք ինձ ավելի են հոգեհարազատ, քան իմ ընկերները քոլեջում։ Հաղորդակցման ժամանակ ես ավելի շատ նախընտրում եմ կամֆորտ մարդկանց քան իմ հասակակիցների ն։ Սոցցանցերում շփվելը ինձ ավելի հոգեհարազատ է, քանի որ ոչ ոք չի գիտի թե ով ինչ տեսք ունի և այդ ժամանակ անհետանում են քո բոլոր կոմպլեքսները ։

Ինչ է մոտիվացիան

Ցանկացած նպատակին հասնելու ամենամեծ մարտահրավերներից մեկը՝ լինի դա աշխատասիրությունը, վաղ արթնանալը, սովորություն ձեռք բերելը կամ մարզվելը, այդ նպատակին հասնելու մոտիվացիա գտնելն է:Մոտիվացիան բանալին է, բայց ամենևին էլ հեշտ չէ այն գտնել ամեն օր։ Մոտիվացիան այն է, ինչը ձեզ մղում է դեպի նպատակը, խթանում է ձեր առաջ գնալուն, երբ ամեն ինչ սխալ է ընթանում, ինչի պատճաով էլ դուք վաղ արթնանում եք մարզվելու կամ նախագիծն ավարտելու համար:Ավելի հաճախ, դրական մոտիվացիան ավելի լավ է աշխատում. եթե դուք իսկապես ինչ-որ բան եք ցանկանում, ապա շատ ավելի լավ աշխատանք կկատարեք, քան երբ փորձում եք խուսափել անցանկալի սցենարից:Այսպիսով, մոտիվացիան ինչ-որ բանի հասնելու ցանկությունն է: Երբեմն դուք չեք ցանկանում վաղ արթնանալ և շատ քնկոտ եք, բայց եթե իսկապես վաղ արթնանալու պատճառ ունեք, անհամբեր վեր եք թռչում անկողնուց: Այս տեսակի մոտիվացիան ամենալավն է աշխատում։Մոտիվացիան բաժանվում է ներքին և արտաքին տեսակների: Սակայն նրանց միջև սահմանները պայմանական են։ Հաճախ է պատահում, որ մարդու վրա միաժամանակ աշխաատելու տարբեր ցանկություններ են առաջանում։

Ինքնակենսագրություն

Ես Շուշան Աղասյան Ֆրիդոնի։ Ծնվել եմ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։ Ծնվել եմ 2006 թվականի մարտի 23ին։ Ես ՀՀ բնակիչ եմ։ Ես ուսանող եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջում, նախադպրոցական բաժին, երկրորդ կուրս։ Առաջինից մինչև յոթերորդ դասարան սովորել եմ Աշտարակի Գրիգոր Ղ. անվան թիվ 4 հիմնական դպրոցում։ 8 ից մինչև 9-րդ դասարան ավարտել եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը։ Սիրում եմ լսել երաժշտություն։ Ես շատ ընկերներասեր եմ։ Սիրում եմ թենիս, չեմ աշխատում։