Էկալոգիա

Աղբի տեսակները

Տարբերում են կենցաղային, արդյունաբերական և վտանգավոր թափոններ:
Կենցաղային (սպառման) և արդյունաբերական (արտադրական) թափոնների սպառման ու արտադրության ընթացքում գոյացած հումքի, նյութերի և այլ արգասիքների, արտադրանքի կամ մթերքի մնացորդներ են, ինչպես նաև ապրանքներ (արտադրանք), որոնք չեն համապատասխանում սահմանված պահանջներին (խոտան) կամ կորցրել են իրենց սկզբնական սպառողական հատկությունները։ Արդյունաբերական թափոններ են նաև օգտակար հանածոների արդյունահանման մակաշերտի ապարները, անտառհատման մնացորդները։

Վտանգավոր թափոններն իրենց ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկություններով կարող են վտանգ ստեղծել մարդու առողջության ու շրջակա միջավայրի համար, ուստի և պահանջում են իրենց հետ վարվելու հատուկ եղանակներ ու միջոցներ։ Վտանգավոր թափոններ են նաև այն արտադրանքը, հումքը և նյութերը, որոնք չեն համապատասխանում սահմանված չափորոշիչներին և, էկոլոգիական ու սանիտարահիգիենային պահանջներից ելնելով, պիտանի չեն օգտագործման։ Վտանգավոր թափոնները դասակարգվում են ՀՀ բնապահպանության նախարարի «ՀՀ տարածքում առաջացող թափոնների ըստ վտանգավորության աստիճանի դասակարգման մասին» հրահանգի համաձայն։ 1999 թվականին ՀՀ վավերացրել է «Վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագիրը և ստանձնել որոշ միջազգային պարտավորություններ։

Թափոնները ըստ ագրեգատայի վիճակի լինում են գազային, հեղուկ եւ պինդ: Գազային եւ հեղուկ թափոնները անվանում են արտահոսք կամ արտանետում, իսկ պինդ թափոններից ձեւավորվում է աղբը: Դրանք իրենց հերթին լինում են կենսաքայքայվով եւ ոչ կենսաքայքայվող: Կենսաքայքայվող են խոհանոցային մնացորդները, գոմաղբը, թղթի եւ սննդի մշակման գործարանների թափոնները, ոչ կենսաքայքայվողներն են մետաղները, ապակին, պոլիէթիլենը, ռետինը եւ այլ նյութեր:
Մարդկանց թվաքանակին համապատասխան աճում է նաեւ նրանց պահանջարկը նյութերի նկատմամբ, այդ իսկ պատճառով աղբի թափոնները այժմ հսկայական չափսերի են հասնում: Այս հիմնախնդիրը շուտափույթ լուծման կարիք ունի, քանզի օրեցոր աճող աղբի կույտերը մեծ վտանգ են ներակայացնում մեր առողջության համար: Բազմաթիվ արտանետված նյութեր, ինչպիսիք են օրինակ պոլիէթիլենե տոպրակները, ռեակցիաների մեջ մտնելով այլ նյութերի հետ, շրջակա միջավայր են արտանետում բազմաթիվ թունավոր նյութեր, որոնց ներթափանցումը մարդու օրգանիզմ նույնիսկ շնչառության միջոցով, լուրջ հետեւանքներ կարող է թողնել:
Բազմաթիվ երկրներ մեծ ֆինանսական միջոցներ են տրամադրում այս խնդրի լուծման համար: Այդ երկրները աչքի են ընկնում աղբի տեսակավորմամաբ և վերամշակմամբ: Հայաստանում այս խնդիրը նույնպես լուծման կարիք ունի, քանզի բազմաթիվ վայրերում կուտակված աղբից ամաչում ենք նախ եւ առաջ մենք, երբ Հայաստան են այցելում բազմաթիվ զբոսաշրջիկներ: Բացի դրանից փողոցներում առկա բաց աղբամանները եւս իրենց ազդեցությունն են ունենում կեղտոտման հարցում: Քամու, անձրեւի արդյունքում երբեմն աղբը հայտնվում է փողոցներում: Դրա համար ուղղակի պետք է տեղադրել փակ աղբամաններ, որոնք հարմար լինեն օգտագործման համար, եւ միեւնույն ժամանակ չաղտոտեն շրջակա միջավայրը, ինչպիսի լուծում օրինակ գտել են մեր հարեւան Վրաստանում: Բացի դրանից մեծ խնդիր է նաեւ պոլիէթիլենե տոպրակների օգտագործումը: Նրանք մեծ խնդիրներ կարող են առաջացնել, քանզի միջավայր են արտանետում վնասակար նյութեր: Ճիշտ է դրանք թեթեւ են եւ մեծ տեղ չեն զբաղեցնում, բայց հսկայական վնաս են հասցնում կենդանական եւ բուսական աշխարհին: Բազմաթիվ երկրներում տուգանքներ են սահմանված պոլիէթիլենե տոպրակների վաճառքի եւ յուրացման համար: «Նյու Յորք թայմզ»-ում հրապարակվել է մի նյութ, ըստ որի Իռլանդիայում 2002թ.-ին սահմանված տուգանքի արդյունքում դրանց օգտագործումը նվազեց 94%-ով, իսկ հիմա Իռլանդիայի ոչ մի անկյունում չեք տեսնի պոլիէթիլենե տոպրակներ:

Начало формы

Կատարել հետազոտություն աղբի վերամշակման  վոլորտում

Переработка отходов — деятельность, заключающаяся в обращении с отходами с целью обеспечения их повторного использования в народном хозяйстве и получения сырьяэнергииизделий и материалов.

Является экологичной альтернативой обычному захоронению отходов. Позволяет сократить количество используемых ресурсов, а также снизить выбросы парниковых газов.

Переработка может предотвратить утилизацию потенциально полезных материалов и сократить потребление первичного сырья, тем самым снизив потребление энергии, загрязнение воздуха (от сжигания), загрязнение воды и почвы (от захоронения).

Согласно общепринятой иерархии ответственного потребления и обращения с отходами, на первое место ставят принцип снижения образования отходов, затем вторичное использование и переработку, а далее — сжигание[2][3]. Метод полигонного захоронения отходов считается наименее предпочтительным вариантом.