Հովհանես Թումանյան / Թևավոր խեսքեր

Ձախորդ Փանոս – Այսպես են անվանում այն մարդկանց, որոնց մոտ ձախողվում է ամեն գործ եւ մեծ մասամբ՝ իրենց խելքից։ Ձախորդ Փանոսը հայկական ժողովրդական հեքիաթի հերոս է։ Հեքիաեը մշակել է Հովհաննես Թումանյանը 1914 թվականին։ Նեսոյի քարաբաղնիս – Հովհաննես Թումանյանի հանրահայտ պատմվածքի վերնագիրն է։ Թումանյանը պատմում է նախասովետական շրջանի հայ գյուղի հետամնաց գյուղացիների մի սովորություն՝ քարաբաղնիսով հիվանդ բուժելու մասին։ Այժմ «Նեսոյի քարաբաղնիս» ասելով հասկանում ենք ոչ ճիշտ ու հակաբժշկական միջոցներով բուժում։ Ո՛չ ամոթ ունի ուժեղը, ոչ՛ վախ – Այս արտահայտութունը Թումանյանի հայտնի Հառաչանք պոեմից է, որը գրվել է 1890 թվականին։ Այսօր այս արտահայտությունը օգտագործվում է բռնություն կամ անարդարություն բնութագրելիս։ Մի կաթիլ մեղր — Թումանյանի հայտնի լեգենդի վերնագիրն է, որի սյուժեն Թումանյանը վերցրել է Վարդան Այգեկցու առակից։ Այս արտահայտությունն օգտագործվում է չնչին բանից մեծ աղմուկ բարձրացնելը ծաղրելու համար։