Մայրաքաղաք Դվին

Ներկայացել մայրաքաղաք Դվինը։

Դվինի տարածքում մարդիկ բնակվում էին հնագույն ժամանակներից: Այն հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից մեկը: Դվին մայրաքաղաքը կառուցվել է այդ հին բնակավայրի տեղում Խոսրով Կոտակ թագավորի օրոք (330-338) 335 թվականին: Այն դարձավ Արշակունյաց Հայաստանի նոր մայրաքաղաքը: Կարճ ժամանակահատվածում Դվին մայրաքաղաքի բնակչությունը հասավ 100 հազարի: Քաղաքը ուներ երկու շերտ պաշտպանական պարիսպներ, խրամ, աշտարակներ: Քաղաքը գտնվում էր բլրի վրա, որի գագաթին գտնվում էր միջնաբերդը` հարակից շինություններով: Կարճ ժամանակահատվածում Դվինը վերածվում տարածաշրջանի խոշոր առեւտրական կենտրոնի, որտեղ խաչասերվում էին բազմաթիվ առեւտրական ճանապարհներ: Արշակունյաց Հայաստանի անկումից հետո Դվինը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկը: Քաղաքը հանդիսանում էր Սասանյան եւ Բյուզանդական կառավարիչների նստավայր: 7-րդ դարում Ռուբեն իշխանը այն դարձեց իր իշխանության նստավայր:

Արաբական արշավանքների ադյունքում VII դարի վեջին Դվինը եւ ամբողջ Հայաստանը անցավ արաբների տիրապետության տակ: Արաբները կազմեցին Արմենիա վարչական միավորը, որի կենտրոնը դարձավ Դվինը (Հայաստան, Վրաստան, Աղվանք): Քաղաքը շարունակեց իր բարգավաճումը մինչեւ 893 թ. ավերիչ երկրաշարժը: Սակայն կարճ ժամանակում քաղաքը վերակառուցվեց եւ արդեն 10-րդ դարի երկրորդ կեսից ընգրկվեց Բագրատունյաց Հայաստանի կազմի մեջ: 1045թ. Դվինը գրավվեց բյուզանդացիների կողմից: Շուտով քաղաքը եւ Հայաստանի զգալի մասը անցավ Սելջուկ թուրքերի իշխանության ներքո: 12-րդ դարի վերջին Զաքարյան իշխանները ազատագրեցին Դվինը եւ Հայաստանի զգալի մասը եւ հիմնեցին իրենց իշխանությունները: Դվինը վերջնականապես ավերվեց 1236թ մոնղոլական զորքերի կողմից։

Նկարագրել ընկերոջը

Ես ոունեմ շատ ընկերներ, բայց կխոսեմ նրանցից երկուսի մասին։ Առաջին ընկերը դա Վիկտորն է։ Նա շատ ընկերասեր է, ունի հետաքրքիր զբաղմունքներ, հոգով բարի մարդ, ինքը ունի սև գույնի մազեր և մուգ շագանակագույն աչքեր։ Ես նրա մեջ հարգում եմ ամենաշատը ընկերասիրությունը և իր բարի հոգին։ Ես ունեմ նաև շատ մոտիկ ընկերուհի Էդիտան, ով ունի շականակագույն աչքեր և բաց շականակագույն մազեր։ Բնավորությամբ հաճելի մարդ ում հետ ես հաճույքով զրույցում եմ։ Գեղեցիկ արտաքին ունի։ Նրա մեջ ես սիրում եմ բարությունը։