Պավլիկյան շարժումը Հայաստանում և դրա տարածումը

Ավատատիրական հարաբերությունների արմատավորման հետ մեկտեղ ուժեղանում էր չունեւոր սոցիալական խավերի դժգոհությունը: Այս ամենին ավելանում էր օտարերկրյա ծանր տիրապետությունը՝ ավելի վատթարացնելով ժողովրդի վիճակը: Այս դժգոհությունը արտահայտվում էր սոցիալական եւ ազատագրական շարժումներով: Սոցիալական շարժումները կրում էին հակաեկեղեցական բնույթ: Արդեն 4 – 5 – րդ դդ. Հայաստանում հայտնի էին առաջին աղանդավորական շարժումները՝ անապատակներ, բորբորիտներ եւ մծղնեականեր անուններով: 7րդ դարի կեսերին Հայաստանում սոցիալական շարժումներն ուժեղացան արաբական արշավանքների շրջանում: Այդ ժամանակ բյուզանդական տիրապետության տակ ծնունդ առած շարժումը հավանաբար Պավելի՝ Պողոս Առաքյալի անունից ստացավ պավլիկյան անունը: Այն սկզբնավորվել է Արեւմտյան Հայաստանի Բարձր Հայք աշխարհի Մանանաղ գավառում: Նրա առաջին ղեկավարներից էր Կոնստանդին Սիլվանը: Նա շուտով տեղափոխվեց Փոքր Հայք եւ այնտեղ հիմնադրեց պավլիկյան առաջին համայնք: Օրեցօր պավլիկյանների ազդեցությունը աճեց: Կոնստանդինին հաջողվեց սպանել իսկ նրա, հավատակիցներից ոմանք ողջակիզվեցին խարույկի վրա: Կոնստանսինին շուտով փոխարինեցին այլ առաջնորդներ՝ Հովսեփը, Վահանը, Զաքարիան եւ ուրիշներ: Պավլիկյաները գտնում էին. որ աշխարհը բաժանված է բարու եւ չարի: Բարին էին աստվածային ուժերը, իսկ երկրի վրա իշխում էր չարը՝ սատանան: Չարի տակ նրանք հասկանում էին եկեղեցուն, հոգեւորականությանը ունեւոր խավի ներկայացուցիչներին: Չարին հակադրվելու համար նրանք իրենց ստեղծած համայնքում հաստատում էին սոցիալական հավասարություն: Պավլիկիաները չէին ընդունում Աստվածաշնչի Հինկտակարանը, իսկ նոր կտակարանից ճիշտ համարում էին միայն հատվածները: Նրանք ճանանչում էին Քրիստոսին, բայց մերժում էին նրա մարդկային բնույթը: Պավլիկիանները ուժեղացան 8 րդ դարում: Նրանք տարածվեցին նաեւ Արեւելյան Հայաստանում: 719 թ. Դվինում Հովհան Օձնեցի կաթողիկոսը նրանց դեմ պայքարելու համար հրավիրեց եկեղեցական ժողով, որտեղ պավլիկիաններին անվանեցին հերետիկոսներ՝ եկեղեցու թշնամի: Արգելվեց նրանց հետ շփումը, որի համար նախատեսվում էր մահապատիժ: Պավլիկյան շարժման մասնակիցների մեջ բացի հայերից կայն նաեւ հույներ ասորիներ: 9րդ դարում մեծ ճանաչում ձեռք բերեցին նոր առաջնորդներ Սարգիսը «Սերգիոս», Կարբեաս « Կարապետ» եւ Խրիսոխիրը: Սարգիսը ռազմական գործիչից բացի հմուտ գաղափարախոս էր: Նրա օրոք պավլիկյաները տեղափոխվեցին արաբական տիրապետության շրջան: Հետո բյուզանդացիները սպանեցին Սարգիսին: Կարբեասի գլխավորությամբ հիմնում են Տեւրիկ ամրոցը, որը դառնում է նրանց գլխավոր հենակետը: Կարբեսի դեմ դուրս եկավ Միքայել III-ը սակայն խայտարակ պարտություն կրեց եւ հազիվ փրկվեց գերությունից: Կարբեասի 40 հազար զորքը արաբների հետ հասավ մինչեւ Սեւ ծովի ափերը հետապնդելով բյուզանդացիներին: Սակայն սեպտեմբերի երեքին պավլիկիաները ծանր պարտություն կրեցին: Զոհվեց Կարբեասը: Նրան շուտով փոխարինեց իր փեսան՝ խիսոխիրը: Բարսեղ առաջինը փորձեց գրավել Տեւրիկ ամրոցը բայց նրան չհաջողվեց: 873 թ. Խրիսոխին անցավ հակահարձակման եւ թշնամուն հետապնդեց մինչև Անգորա « Անկարա» եւ գրավեց: Սակայն անակնկալ հարձակումով բյուզանդացիները ջաղջախեցին պավլիկիաներին: Շատերի հետ ընկավ նաեւ Խրիսխինը: Այնուհետև Բարսեղը գրավեց Տեւրիկը եւ շատ պավլիկիաներին փոխարինեց Բալականներ, որտեղ նրանք սկզբնավորվեցին:

Գրականություն

Մելքոնյան Աշոտ- Հայոց պատմություն, էջ 67-69

«Սուրբ երրորդությունը» ՝ Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթեւ, Վռամշապուհ թագավոր

Հայ գրերի գյուտ: Մեսրոպ Մաշտոց

Հայ մշակույթի ամենախոր եւ անմոռաց նվաճումը հայ գրերի գյուտն էր: Հայ գրերի հայտագործման ժամանակաշրջանը՝ 5-րդ դարի սկզբը բնորոշ է հայ ժողովրդի պատմության մեջ քաղաքական ծանր անցուդարձերով, 387թ. Հայաստանը բաժանվել էր Պարսկաստանի եւ Բյուզանդիայի միջև: Բյուզանդական մասում վերացվել էր հայոց պետականությունը, իսկ պարսկական հատվածում թեեւ շարունակում էին դեռ գահակալել Արշակունիները, սակայն երկիրը գտնվում էր օտար լծի տակ: Հայերը նախկինի պես գրում էին օտար լեզուներով՝ արամերենով, հունարենով եւ պարսկերենով: Ինքնուրույն գրեր ունենալու խնդիրը հուզում էր ժամանակի խոշոր մտածողներին, որոնցից էր Տարոն գավառի Հացեկաց գյուղի բնակիչ, Վարդանի որդի Մեսրոպ Մաշտոցը՝ հայ ժողովրդի հանճարեղ զավակը: Տեսնելով ժողովրդի հոգեւոր աղքատությունը՝ Մաշտոցը համոզվեց, որ քրիստոնեությունը չի կարելի մարդկանց մեջ ամրապնդել միայն քարոզների միջոցով ուստի ժողովրդին պետք է կրթել սեփական գրերով եւ մայրենի լեզվով: Այսպիսի խորը համոզումով գալիս է Վաղարշապատ եւ իր մտադրության մասին հայտնում Սահակ Պարթեւ կաթողիկոսին: Նա ողջունում է Մաշտոցի նախաձեռնությունը եւ առաջարկում այս մասին հայտնել հայոց արքա Վռամշապուհին: Թագավորը հայտնում է, որ ինքը Ասորիքում Դենիել Ասորու մոտ տեսել է գրեր, որոնք կարող են օգտագործվել հայոց գրերի համար: Վռամշապուհը Վահրիճ անունով մեկին ուղարկում է Ասորիք եւ բերել է տալիս Դանիելյան գրերը: Սակայն պարզվում է, որ այդ գրերը պարզունակ են եւ չեն կարող համապատասխանել հայոց լեզվի հարուստ հնչյունների համակարգին: Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցին ուղարկում են Ամիդ ապա Եդեսիա, շրջում Ասորիքի այլ մշակույթային կենտրոններում, խորհրդակցում գիտնականների հետ: 405թ. Եդեսիայում Մաշտոցը մեծ հանճարեղությամբ ստեղծում է հայոց այբուբենի 38 տառ: Մաշտոցի կենսագիր Կորյունը, հայոց այբուբենի կատարյալ լինելը ընդգծելու նպատակով պատմում է, թէ իբր այդ տառերը Մաշտոցին հուշել է աստված: Այսինքն նրանք ունտեն աստվածային ծագում:

408թ. Մաշտոցը հայերենի նորաստեղծ նշանագրերով վերադառնում է հայրենիք: Նրան մեծ շուքով դիմավորում է Վռամշապուհը, Սահակ Պարթեւե եւ ժողովուրդը: Հայաստանում հիմնադրում են հայկական առաջին դպրոցները: Նրանցից մեկմել բացվում է Արցախում՝ Ամարասի հայտնի վանքում: Վաղարշապատպւմ հիմնադրում է առաջին վարդապետարանը՝ բարձրագույն դպրոցը: Այստեղ պատրաստված ուսուցիչներին ուղարկում են գավառներ՝ ժողովրդին կրթելու համար:

Գրականություն՝

Կորյուն — Վարք Մաշտոցի, աուդիոգիրք

  1. Մելքոնյան Աշոտ- Հայոց պատմություն, էջ 61-63

Առաջադրանք

1.Լրացրե′ք բաց թողնված տառերը, երկհնչյունները:

Ելևէջ, վայրէջք, առօրյա, բարօրություն, խոչընդոտ, մերթընդմերթ, հնէաբան, մանրէաբանություն, կիրակնօրյա, լուսինկա, պարզկա , կրթօջախ, մեղմօրոր, մեղմորեն, քնքշորեն, խավիար, մատյան, փաիյան, հրեա, ինքնըստինքյան:

2. Հետևյալ համանուններով կազմե′ք նախադասություններ:

Անարգել, հոտ, գոլ, գունդ:

Ես զայրույթից անարգեցի ծնողներիս։

Վարդերի հհոտը իմ դուրը շատ է գալիս։

Ոչխարների հոտը բարձր բլուրներում արածում էր։

Գերմանիան ֆուտբոլում շատ գոլ է խփել քան Իսպանիան։

3.Գրեցե′ք մեկ հոմանիշ, մեկ հականիշ տրված բառերի համար:

Կեղծավոր –ստախոս, անկեղծ

Կարծր –պինդ, փխրուն

Քնքուշ –մեղմ, կոպիտ

Ծածուկ –թաքուն, ակնճայտ

Մոլեգին —կատաղի, հանդարտ

4.Որտեղ հարկավոր է, գրեցե′ք մեծատառերով:

Վահագն վիշապաքաղ, Սուրբ Հեղինեի կղզի, կենտրոնական ասիա, խաղաղության համաշխարհային կոմիտե, Աշոտ բռնավոր, Իրանի Իսլամական հանրապետություն, Ախուրյան գետ, հայկական պար լեռնաշղթա, Դավիթ անհաղթ, Գևորգյան ճեմարան:

5.Դարձվածքների իմաստները գրեցե′ք մեկ բառով:

Ոտքերն ընկնել, ոտքից գլուխ, ճակատը պարզ, ծաղիկ հասակ, արյունը գլխին խփել, սիրտ առնել, քամի անել:

6.Կազմե′ք վեց բառ քար արմատով:

Քարանձավ, արծվաքար, քարքարոտ,

7.Կազմե′ք վեց բառ –վածք ածանցով:

Դարձվածք, այրվածք,