Պավլիկյան շարժումը Հայաստանում և դրա տարածումը

Ավատատիրական հարաբերությունների արմատավորման հետ մեկտեղ ուժեղանում էր չունեւոր սոցիալական խավերի դժգոհությունը: Այս ամենին ավելանում էր օտարերկրյա ծանր տիրապետությունը՝ ավելի վատթարացնելով ժողովրդի վիճակը: Այս դժգոհությունը արտահայտվում էր սոցիալական եւ ազատագրական շարժումներով: Սոցիալական շարժումները կրում էին հակաեկեղեցական բնույթ: Արդեն 4 – 5 – րդ դդ. Հայաստանում հայտնի էին առաջին աղանդավորական շարժումները՝ անապատակներ, բորբորիտներ եւ մծղնեականեր անուններով: 7րդ դարի կեսերին Հայաստանում սոցիալական շարժումներն ուժեղացան արաբական արշավանքների շրջանում: Այդ ժամանակ բյուզանդական տիրապետության տակ ծնունդ առած շարժումը հավանաբար Պավելի՝ Պողոս Առաքյալի անունից ստացավ պավլիկյան անունը: Այն սկզբնավորվել է Արեւմտյան Հայաստանի Բարձր Հայք աշխարհի Մանանաղ գավառում: Նրա առաջին ղեկավարներից էր Կոնստանդին Սիլվանը: Նա շուտով տեղափոխվեց Փոքր Հայք եւ այնտեղ հիմնադրեց պավլիկյան առաջին համայնք: Օրեցօր պավլիկյանների ազդեցությունը աճեց: Կոնստանդինին հաջողվեց սպանել իսկ նրա, հավատակիցներից ոմանք ողջակիզվեցին խարույկի վրա: Կոնստանսինին շուտով փոխարինեցին այլ առաջնորդներ՝ Հովսեփը, Վահանը, Զաքարիան եւ ուրիշներ: Պավլիկյաները գտնում էին. որ աշխարհը բաժանված է բարու եւ չարի: Բարին էին աստվածային ուժերը, իսկ երկրի վրա իշխում էր չարը՝ սատանան: Չարի տակ նրանք հասկանում էին եկեղեցուն, հոգեւորականությանը ունեւոր խավի ներկայացուցիչներին: Չարին հակադրվելու համար նրանք իրենց ստեղծած համայնքում հաստատում էին սոցիալական հավասարություն: Պավլիկիաները չէին ընդունում Աստվածաշնչի Հինկտակարանը, իսկ նոր կտակարանից ճիշտ համարում էին միայն հատվածները: Նրանք ճանանչում էին Քրիստոսին, բայց մերժում էին նրա մարդկային բնույթը: Պավլիկիանները ուժեղացան 8 րդ դարում: Նրանք տարածվեցին նաեւ Արեւելյան Հայաստանում: 719 թ. Դվինում Հովհան Օձնեցի կաթողիկոսը նրանց դեմ պայքարելու համար հրավիրեց եկեղեցական ժողով, որտեղ պավլիկիաններին անվանեցին հերետիկոսներ՝ եկեղեցու թշնամի: Արգելվեց նրանց հետ շփումը, որի համար նախատեսվում էր մահապատիժ: Պավլիկյան շարժման մասնակիցների մեջ բացի հայերից կայն նաեւ հույներ ասորիներ: 9րդ դարում մեծ ճանաչում ձեռք բերեցին նոր առաջնորդներ Սարգիսը «Սերգիոս», Կարբեաս « Կարապետ» եւ Խրիսոխիրը: Սարգիսը ռազմական գործիչից բացի հմուտ գաղափարախոս էր: Նրա օրոք պավլիկյաները տեղափոխվեցին արաբական տիրապետության շրջան: Հետո բյուզանդացիները սպանեցին Սարգիսին: Կարբեասի գլխավորությամբ հիմնում են Տեւրիկ ամրոցը, որը դառնում է նրանց գլխավոր հենակետը: Կարբեսի դեմ դուրս եկավ Միքայել III-ը սակայն խայտարակ պարտություն կրեց եւ հազիվ փրկվեց գերությունից: Կարբեասի 40 հազար զորքը արաբների հետ հասավ մինչեւ Սեւ ծովի ափերը հետապնդելով բյուզանդացիներին: Սակայն սեպտեմբերի երեքին պավլիկիաները ծանր պարտություն կրեցին: Զոհվեց Կարբեասը: Նրան շուտով փոխարինեց իր փեսան՝ խիսոխիրը: Բարսեղ առաջինը փորձեց գրավել Տեւրիկ ամրոցը բայց նրան չհաջողվեց: 873 թ. Խրիսոխին անցավ հակահարձակման եւ թշնամուն հետապնդեց մինչև Անգորա « Անկարա» եւ գրավեց: Սակայն անակնկալ հարձակումով բյուզանդացիները ջաղջախեցին պավլիկիաներին: Շատերի հետ ընկավ նաեւ Խրիսխինը: Այնուհետև Բարսեղը գրավեց Տեւրիկը եւ շատ պավլիկիաներին փոխարինեց Բալականներ, որտեղ նրանք սկզբնավորվեցին:

Գրականություն

Մելքոնյան Աշոտ- Հայոց պատմություն, էջ 67-69

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *