Կենսաբանություն Փետրվար ամսվա ամփոփում

1.Ներկայացնել մեյոզի փուլերը:

Մեյոզ կամ բջջի ռեդուկցիոն բաժանում, էուկարիոտ  բջիջների՝  կենդանիների  բույսերի  և սնկերի սեռական բազմացում  ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակ։ Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմային հավաքակազմ  քանակը կրճատվում է երկու անգամ՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։ Մեյոզի արդյունքում առաջացած բջիջները, կամ գամետներ  են, կամ սպորներ։ Կենդանիների արական գամետներն անվանում են սպերմատոզոիդներ իսկ իգականը՝ ձվաբջիջներ Մեյոզի ընթացքում երկու անգամ կրճատված քրոմսոմային հավաքակազմ ունեցող գամետները միաձուլվում են բեղնավորման ընթացքում և առաջացած զիգոտում քրոմոսոմների սկզբնական քանակը վերականգնվում է։

2.Ներկայացնել մեյոզի եւ միտոզի նմանությունը եւ տարբերությունը:

Նմանություններ 1.Նրանք ունեն նույն բաժանման փուլերը: 2.Միտոզից և մեյոզից առաջ տեղի են ունենում քրոմոսոմների կրկնապատկում և պարուրում, ինչպես նաև ԴՆԹ-ի կրկնապատկում: Տարբերություններ 1.Միտոզից հետո ստացվում է երկու բջիջ, իսկ մեյոզից հետո չորս բջիջ: 2. Միտոզը տեղի է ունենում սոմատիկ բջիջներում, իսկ մեյոզը ՝ սեռական: 3.Միտոզից հետո դուստր բջիջներում քրոմոսոմների քանակը մնում է նույնը` ինչ մայրականում, իսկ մեյոզից հետո այն կրճատվում է 2 անգամ:

3.Բույսերի մոտ ինչպես է տեղի ունենում կրկնակի բեղմնավորում:

Առէջների փոշեբներում բջիջները կիսվում են, և ձևավորվում են փոշեհատիկները: Յուրաքանչյուր փոշեհատիկ կազմված է վեգետատիվ և գեներատիվ բջիջներից: Փոշեհատիկը ծածկված է երկու թաղանթով: Արտաքին թաղանթը անհարթ է, որն օգնում է փոշեհատիկին կպչել վարսանդի սպիին: Փոշեհատիկի առաջացման հետ միասին սերմնասկզμնակում ձևավորվում է սաղմնապարկը: Սերմնասկզբնակները զարգանում են վարսանդի սերմնարանի ներսում: Սերմնասկզբնակների քանակը տարբեր բույսերի մոտ տարբեր է: Ցորենի, գարու, բալի սերմնարանում կա միայն մեկ սերմնասկզբնակ,իսկ օրինակ՝ բամբակենու մոտ մի քանի տասնյակ, իսկ կակաչի մոտ մի քանի հազար: Փոշեհատիկն ընկնում է վարսանդի սպիի վրա և ամրանում սպիի կպչուն շաքարային միացությունների շնորհիվ: Տեղի է ունենում բեղմնավորում, և առաջանում է զիգոտ: Երկրորդ սպերմիումը ձուլվում է կենտրոնական խոշոր բջջի կորիզի հետ:

4.Ներկայացնել վիրուսներ թեման:

Վիրուսը ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ է, որը բազմանում է միայն կենդանի բջիջներում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր ձևերը՝ կենդանիներին, բույսերին, բակտերիաներին։Վիրուսները տարածվում են բազմաթիվ ճանապարհներով։ Բույսերի վիրուսները փոխանցվում են բույսից բույս բուսահյութով սնվող միջատների միջոցով։ Կենդանական վիրուսները փոխանցվում են արնախում միջատների միջոցով։ Գրիպի վիրուսները տարածվում են օդակաթիլային եղանակով՝ հազի և փռշտոցի միջոցով։ Ռոտավիրուսները փոխանցվում են երեխաների հետ անմիջական շփման հետևանքով։ ՄԻԱՎ-ը սեռական ճանապարհով և վարակված արյան ներարկմամբ փոխանցվող վիրուսներից է։ Վիրուսի կողմից վարակվող բջիջներն անվանվում են թիրախներ։

5.Համեմատել Covid 19 եւ օմիկրոն վիրուսը( ինչ մուտացիայի է ենթարկվել վիրուսը) :

«Օմիկրոնը» ի տարբերություն Covid-ի ավելի թեթև ընթացք ունի։ COVID-19 վիրուսի Omicron տարբերակը ունի մի քանի մուտացիաներ, որոնք կարող են ազդել նրա վարքի վրա: Օմիկրոնի նախանշանները և ընթացքը գրեթե ամբողջովին համապատասխանում է covid-19 — ի հետ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *