Ֆունկցիա

Դիցուք X-ը որևէ թվային բազմություն է: Եթե այդ բազմության յուրաքանչյուր x թվի որոշակի f օրենքով համապատասխանության մեջ է դրվում ճիշտ մեկ y թիվ, ապա ասում են, որ X բազմության վրա տրված է y=f(x)ֆունկցիան: 

X բազմությունը անվանում են y=f(x) ֆունկցիայի որոշման տիրույթ:x-ը անվանում են անկախ փոփոխական կամ արգումենտ, իսկ նրան համապատասխանող y թիվը՝  կախյալ փոփոխական կամ ֆունկցիայի արժեք x կետում: f(x) ֆունկցիայի բոլոր արժեքների բազմությունն անվանում են y=f(x) ֆունկցիայի արժեքների բազմություն:

Ֆունկցիան համարվում է թվային,եթե x և y բազմությունների տարրերը թվեր են։

Որոշման Տիրույթ`
X Բազմությունն անվանում են ƒ ֆունկցիայի որոշման տիրույթ և նշանակում` D(ƒ):

Անկախ փոփոխականը սովորաբար նշանակում են x տառով, կախյալը` y, իսկ թվային Ֆունկցիաներ` ƒ , g , F և այլ տառերով:

ֆունկցիան անվանում են աճող, եթե այդ բազմությանը պատկանող արգումենտի ավելի մեծ արժեքին համապատասխանում է ֆունկցիայի ավելի մեծ արժեք։

ֆունկցիան անվանում են նվազող , եթե այդ բազմությանը պատկանող արգումենտի ավելի մեծ արժեքին համապատասխանում է ֆունկցիայի ավելի փոքր արժեք։

աճող և վազող ֆունկցիաներին ընդհանուր անվանում են մոնոտոն ֆունկցիաներ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *