Ճանապարհորդություն դեպի Օրգովի ռադիոալեհավաք, Ամբերդ բերդամրոց և եկեղեցի

Օրգովի գյուղի մոտակայքում 1975 թ․ կառուցվեց Արագածի գիտական կենտրոնը, որը հանդիսանում է անտենային ճշգրիտ չափումների պոլիգոն, որտեղ տեղակայված է աշխարհի միակ ռադիո-օպտիկական դիտակը։ Նախագծվել և կառուցվել է 1975-1985 թվականներին Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի կողմից՝ Պարիս ՀԵՐՈՒՆՈՒ ղեկավարությամբ։ Պարիս Հերունու ստեղծած՝ աշխարհում եզակի ռադիո-օպտիկական աստղադիտակի գործունեությունը տասնամյակներ շարունակ դադարեցված է եղել։ Աստղադիտակը սկսվեց կառուցվել 1980 թվականին։ Ընտրված վայրը չուներ էլեկտրական սնուցում և ճանապարհներ, որի պատճառով զուգահեռ կառուցվում էին նաև օժանդակ շինություններ։ 1986 թվականին աստղադիտակն արդեն պատրաստ էր, բայց մինչև օրս չեն աշխատացրել այն։ Երբ այն տեսանք մենք ուղակի աբշած էինք սարքի մեծ չափսերի։ Բայց մինչ ռադիո-օպտիկական դիտակը գալը մենք այցելեցինք մի եկեղեցի, որի մոտակայքում մենք թեթև այսպես ասած սնվում էինք և հանգստանում։ Ամենավերջին վայրը որտեղ մենք հաճախեցինք դա Ամբերդն էր։ Այնտեղ ես երկրորդ անգամ էի բարձրանում։ Այն շատ գեղեցիկ է, ներքևում հոսում էր ջրարատ գետը։ Կլիման այնտեղ հետաքրքիր է մեկ ցուրտ է մեկ շոգ։

Ինձ այս ճամփորդությունը շատ հետաքրքրեց։ Ես շնորհակալ եմ նրանց ում հետ ես հաճույքով մասնակցեցի այս ճամփորդությանը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *