Տիգրան Մեծ Զորեղ արքա

Տիգրան Մեծի գահակալումըՊետական կարգըՄիապետությունԲանակՏիգրան Մեծի օրոք բուն հայկական զորքի թիվը հասնում էր 120 հազար զինվորի, իսկ հպատակ երկրների ցուցաբերած ռազմական օգնության հետ միասին ռազմադաշտ դուրս բերվող զորքի թիվը հասնում էր շուրջ 300 հազարի։ Տիգրանակերտ մայրաքաղաքի հիմնադրումըՄայրաքաղաքը կառուցվեց մ.թ.ա. 70-ական թվականների ընթացքում և անվանակոչվեց Տիգրանակերտ՝ ի պատիվ հայոց հզոր արքայի։ Մայրաքաղաքը բնակեցնելու նպատակով Տիգրան Բ-ն նվաճված երկրների քաղաքային բնակչության մեծ մասը բռնագաղթեցրեց Հայաստան։Տիգրանյան դրամները մեզ են հասել հունարեն խորագրերով և մակագրություններով։Տիգրան Մեծի օրոք հայկական դրամների պատկերատիպը լրացվում էր նաև փողերանոցներին և նրանց կառավարիչներին վերաբերող մենագրերով։

Արտաշեսյան արքայատոհմի հաստատումը. Արտաշես Ա

Առաջադրանք

Թեման ուսումնասիրելուց հետո բնութագրի Արտաշես Առաջինին՝

Որպես մարդ Արտաշես 1ինը շատ էր մտածում իր երկրում բնակվող մարդկանց բարեկեցության մասին։ Նա իր բարեգործությունների համար բնակչության կողմից արժանացել է «Բարեպաշտ» մականունին։

Որպես թագավոր Թագավորը լավ դիվանագետ էր։ Նա կարողացավ վերամիավորել Հայաստանի մեծ մասը չնայած բոլոր դճվարություններին։

Արտաշիսյաններիարքայացանկը

1. Արտաշես Ա (Ք.ա. 189 թ. – մոտ 160 թ.),

2. Արտավազդ Ա (Ք.ա. մոտ 160 թ.– մոտ 115 թ.),

3. Տիրան (Տիգրան Ա, Ք.ա. մոտ 115 թ. – 95 թ.),

4. Տիգրան Բ Մեծ (Ք.ա. 95 – 55 թթ.),

5. Արտավազդ Բ (Ք.ա. 55 – 34 թթ.),

6. Արտաշես Բ (Ք.ա. 30 – 20 թթ.),

7. Տիգրան Գ (Ք.ա. 20 թ. – մոտ 8 թ.),

8. Տիգրան Դ (Ք.ա. մոտ 8 – 5 թթ. և Ք.ա. 2 – 1 թթ.),

9. Արտավազդ Գ (Ք.ա. 5 – 2 թթ.),

10. Տիգրան Դ և Էրատո (Ք.ա. 2 – մ. թ. 1 թ.)

Հայկազուն-Երվանդականների թագավորություն

Ըստ ավանդույթի Ք.ա. 612թ. Նինվեի գրավման ժամանակ մարերին աջակցել է հայոց նահապետներից Պարույր Սկայորդին, որին Մարաստանի Կիաքսար թագավորը ճանաչել է Հայոց արքա: Պարույրի ազգականներից Երվանդ Սակավակյացը հիմք դրեց հայկական նոր արքայատոհմի, որը նրա անունով կոչվեց Երվանդունիների հարստություն:Մայրաքաղաքը շարունակում էր մնալ Վանը, իսկ IV դարից դարձավ Արմավիրը:Երվանդունիների համահայկական թագավորությունն ընդգրկում էր նախկին Վանի թագավորության տարածքը։Հույն պատմագիր Հերոդոտոսը Ք.ա. 6-5-րդ դարերի Հայաստանը ներկայացնում է միաձույլ հայ ժողովրդով բնակեցված եւ ընդարձակ մի երկիր։Երվանդ Սակավակյացը ստիպված ընդունում է Մարաստանի գերիշխանությունը եւ պարտավորվում է հարկ վճարել, իսկ պատերազմի դեպքում` տրամադրել զորքի կեսը: Ըստ հույն պատմիչ Քսենոփոնի` հայերն ունեին 8.000 հեծյալ եւ 40.000 հետեւակ զորք: Հայաստանը լիովին պահպանում էր պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգեւոր-մշակութային ինքնուրույնությունն ու կենսունակությունը։Երվանդ Սակավակյացը փորձեց ապստամբել Մարաստանի Աժդահակ թագավորի դեմ: Վերջինիս զորավար Կյուրոսը կարողացավ խաբեությամբ ձերբակալել Հայոց արքային եւ նրա ընտանիքի անդամներին:Հայոց թագաժառանգ Տիգրանի միջնորդությամբ, որը Կյուրոսի ընկերն էր, հաշտություն է կնքվում:Մարաստանի գերիշխանությունը Առաջավոր Ասիայում երկար չտեւեց: Աժդահակի դեմ ապստամբեց Կյուրոսը: Նրան միացավ Հայոց արքա Տիգրան Երվանդյանը։Հայ-պարսկական զորքերը գրավեցին Մարաստանի մայրաքաղաք Էկբատանը, իսկ Աժդահակը սպանվեց:Ք.ա. 550թ. Կյուրոս Մեծը ստեղծեց հին աշխարհի ամենահզոր տերություններից մեկը՝ Աքեմենյան կայսրությունը, որի դաշնակիցն էր Հայաստանը:Ք.ա. 522-520թթ. մի շարք հպատակ երկրներ ապստամբեցին աքեմենյան Դարեհ I արքայի դեմ։Այդ ապստամբության եւ մղած ճակատամարտերի մասին հիշատակված է Բիհիսթուն ժայռի վրա թողած եռալեզու արձանագրության մեջ:Դարեհը Հայաստանը չի հիշատակում ապստամբած հպատակ երկրների շարքում, սակայն նրա զորքերը մտան նաեւ մեր երկիր, ուր հանդիպեցին ամենահամառ դիմադրությանը: Դա վկայում է, որ Հայաստանը մինչ այդ պահպանել էր անկախություն եւ նույնիսկ աջակցել էր Աքեմենյանների դեմ ապստամբած երկրներին:Այդ ժամանակ ապստամբել էր նաև Բաբելոնը, ուր արքա էր հռչակվել հայազգի Արախան:Դարեհը Հայաստան էր ուղարկել երկու բանակ։Ճակատամարտերը տեղի ունեցան Հյուսիսային Միջագետքում եւ Հայաստանի հարավում:Միայն 5 ճակատամարտերից հետո կարողացան հաղթել եւ հնազանդեցնել Հայաստանը:Ապստամբության ճնշումից հետո Դարեհը Աքեմենյան պետությունը բաժանեց 20 սատրապությունների:Հայաստանն ընդգրկում էր 13-րդ եւ 18-րդ սատրապությունների տարածքները:Ք.ա. 334թ. Ալեքսանդր Մակեդոնացին հարձակվեց Աքեմենյան կայսրության վրա եւ գրավեց նրա արեւմտյան մասը:Ք.ա. 331թ. Գավգամելայի վճռորոշ ճակատամարտում Ալեքսանդրը ջախջախեց Դարեհ III արքայի բանակը եւ կործանեց Աքեմենյան կայսրությունը:Աքեմենյան Պարսկաստանի կործանումից հետո Ք.ա. 336 թվականից Մեծ Հայքում իշխող Երվանդ III-ը իրեն հռչակեց անկախ թագավոր։Ք.ա 323թ. Ալեքսանդր Մակեդոնացին մահացավ, եւ նրա կայսրությունը տրոհվեց մի քանի մասի, որոնցից ամենամեծը Սելեւկյան պետությունն էր:Ք.ա. 260թ. Սամոս (Շամ) Երվանդունին հրաժարվեց ենթարկվել Մեծ Հայքի թագավորին եւ հռչակվեց ինքնուրույն թագավոր:Նրան հաջորդեց որդին` Արշամը, որը հիմնեց Արշամաշատ մայրաքաղաքը (Ծոփքում) եւ Արսամեա անունով երկու քաղաք (Կոմմագենեում):Ք.ա. 220թ. սելեւկյանների միջամտությամբ Ծոփքից առանձնացավ Կոմմագենեն։Այսպիսով Ք.ա. 3-րդ դարի վերջին Հայաստանը բաժանված էր չորս թագավորությունների` Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք, Կոմմագենե:Մեծ Հայքում Երվանդունիների վերջին ներկայացուցիչն էր Երվանդ IV-ը: Նա Ախուրյանի եւ Արաքսի գետախառնման մոտ հիմնադրեց Երվանդաշատ նոր մայրաքաղաքը նրանից քիչ հյուսիս` Երվանդակերտը եւ Երվանդավանը, իսկ Ախուրյանի աջ ափին` Բագարանը, որը դարձավ խոշոր սրբավայր:Ք.ա. 201թ. սելեւկյան արքա Անտիոքոս III Մեծի զորքերը Արտաշեսի գլխավորությամբ, տապալեցին Երվանդ IV-ին եւ նվաճեցին Մեծ Հայքը, որտեղ կառավարիչ կարգվեց Արտաշեսը:Երվանդունիների հայկական թագավորությունները դարձան սելեւկյան կայսրության նվաճողական քաղաքականության զոհը:Երվանդյան արքայատան, այդ թվում` Ծոփք-Կոմմագենեի արքայաճյուղի ներկայացուցիչները, կառուցել են բազմաթիվ քաղաքներ, իրենց անուններով ու պատկերներով հատել են դրամներ, խթանել են երկրի տնտեսական զարգացումը, խրախուսել հելլենիստական մշակույթը:Նրանց օրոք Հայաստանում պետականությունը այնպիսի ամուր հիմքերի վրա էր դրվել, որ օտարերկրյա տիրապետությունը շարունակվեց միայն մեկ տասնամյակ։Երվանդունիների արքայացանկըԵրվանդ Ա Սակավակյաց մ.թ.ա. մոտ 570-560Տիգրան Երվանդյան մ.թ.ա. 560-535Վահագն Երվանդյան մ.թ.ա. 530-մ.թ.ա. 515Հիդարնես Ա մ.թ.ա. VI դ.Հիդարնես Բ մ.թ.ա. V դ.Հիդարնես Գ մ.թ.ա. V դ. կեսԱրտաշիր մ.թ.ա. V դ. 2–րդ կեսԵրվանդ Բ մ.թ.ա. 404-360Երվանդ Գ մ.թ.ա. 330-300Երվանդ Դ Վերջին մ.թ.ա. III դ. վերջին քառորդ

Տնային առաջադրանք

Ուրատական ո՞ր շրջանի հուշարձան է Կարմիր բլուրը (Թեյշեբաինի) և մշակութային ի՞նչ ժառանգություն է ներկայացնում։Շինարարական այս աղբի տակ ամբողջը հնագիտական շերտեր են. ուրարտական բացառիկ կառույցներ եւ հնավայրի դամբարանադաշտի մի հատված։ Տասնամյակներ շարունակ այս տարածքում շինաղբի նույն տեսարանն է։Խորհրդային տարիներին Կարմիր բլուրը հայտնի զբոսաշրջային կենտրոն էր՝ կանաչ գոտի, նստարաններ, լուսավորություն։ Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչ Միքայել Բադալյանը քայլում է խորհրդային տարիներին կառուցված ճեմուղիներով ու մեզ ուղեկցում դեպի շինաղբի կույտը:2019 թ. փետրվարին մեկնարկելու է «Ազատենք Կարմիր բլուր հուշարձանը շինարարական աղբից» քաղաքացիական նախաձեռնությունը: Կազմակերպիչներն ակնկալում եմ յուրաքանչյուրի աջակցությունը մաքրման աշխատանքներում, քանի որ ուրարտական բացառիկ այս հուշարձանը բոլորիս ժառանգությունն է:Ինչ խնդիրների առջև է կանգնած Կարմիր բլուր ուրարտական հնավայր։Տարածքը վխտում էր կովերով եւ ոչխարներով, բարձրանում էին պատերի վրա: Նախկին պահապաններից ասում էին, որ անհնար է հովիվների դեմ պայքարելը, միեւնույն է գալու են։ Ոչխարներին բռնել ենք, բռնագրավվել ու ասել հովիվներին՝ եթե նորից բերես, ոչխարը չենք վերադարձնելու. ուրիշ ձեւ չկար ,- ձեռքերով պատկերավոր նկարագրում է Միքայելն ու հավելում,- Շատերը գալիս էին այստեղ մոտոցիկլետով ու բլուրի վրա էին բարձրանում, մարդիկ աղջիկների էին բերում: Երբ սկսեցինք արգելել, հաճախ մեզ հարցնում էին՝ «ախպեր ջան, էս տարածքը քեզ ի՞նչ, որ դու տենց վալնավացա ես լինում»: Պատկերացրեք՝ երբ մարդկանց նորմալ բացատրում էինք, շատ լավ հասկանում էին ու դեռ ուզում են աջակցել»։Հնավայրի պահպանության հետ կապված եւս մեկ լուրջ խնդիր կա. Կարմիր բլուրի տակով անցնող թունելը ենթակա է փլուզման։ Թունելը կառուցել են խորհրդային տարիներին, այն Հրազդանի կիրճով դեպի Աերացիա գնացող կոյուղու հզոր կոլեկտորի մաս է կազմում, որի կառուցումը երկրաշարժի պատճառով կիսատ է մնացել։

Ուրարտու ճարտարապետություն

տնային աշխատանք

1. Ինչպե՞ս է ստուգաբանվում Էրեբունի անվանումը։Էրեբունի անվան ծագման մասին մասնագիտական գրականության մեջ կան տարբեր կարծիքներ: Դրանց համաձայն՝ էրեբունի նշանակում է «հաղթանակ», «գրավում»: Կան նաև կարծիքներ, թե Էրեբունի նշանակում է «ազատների» քաղաք։2. Ո՞ր բլրի վրա և ի՞նչ արձանագրություն է վկայում Արգիշտիի Էրեբունի բերդ-ամրոցի կառուցումը։Հայաստանի մայրաքաղաք Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Արին բերդ բլրի վրա։ 3. Ո՞ր երեք մասերից էր կազմված Էրեբունի ամրոցը։Միջնաբերդ, Բնակելի թաղամաս և Թանգարանի շենք. Երևանի հիմնադրման պատմության թանգարանը4. Ի՞նչ ռազմավարական, քաղաքական և տնտեսական նշանակություն ուներ Էրեբունի ամրոցի կառուցումը։Էրեբունին եղել է ուրարտական խոշոր ռազմա-ստրատեգիական հենակետ և իր հզոր զինվորական կայազորով կոչված էր ամրապնդելու երկրի դիրքերը հյուսիսային սահմանների հատվածում, ռազմատենչ, հատկապես Ուդարի-Էտուինի ցեղախմբերի ներխուժման վտանգը կանխելու համար։ Մյուս կողմից Արարատյան հարթավայրը Էրեբունիի հետ մեկտեղ, Վանի շրջանից հետո, ուրարտական պետության երկրորդ խոշոր տնտեսական, քաղաքական ու մշակութային կենտրոնն էր։ Էրեբունիի հիմնադրման ժամանակ Վանի թագավորությունը, որպես պետություն, հասել էր տնտեսական, քաղաքական և ռազմական հզորության և գերիշխում էր Առաջավոր Ասիայում։

Վանի թագավորություն

Որտե՞ղ է կազմավորվել Վանի թագավորությունը. Վանի թագավորությունը կազմավորվել է Վան և Ուրմիա լճերի միջև ընկած տարածքում Ք․ա 9-րդ դարում։Նշե՛լ պետականության ստեղծման նախադրյալներըԿարիք կար,որպեսզի հայկական լեռնաշխարհում գտնվող տարբեր ցեղերին միավորել Ասորեստանիան վտանգի դեմ, ինչպես նաև հայկական լեռնաշխարհում տեղի են ունենում տարբեր կրոնական, քախաքական, տնտեսական և սոցիալական տիպի զարգացումներ, որոնք պետք է բերեին պետության ստեղծմանը։.Որո՞նք են թագավորության կործանման պատճառները—Վանի թագավորության թուլացման և անկման հիմնական պատճառն է հյուսիսիսց եկած սկյութական ցեղերը:.Վանի թագավորության արքաներից ո՞ր թագավորն է քեզ առանձնանում և ինչու՞ —Վանի թագավորությունում իշխել են մի շարք արքաներ, օրինա«««կ Արամե, Սարդուրի, Իշպուինի, Մենուա և այլք։Ինձ ամենից շատ ոգևորում է Իշպուինի արքայի գործունեությունը, որովհետև նա կարողացավ տարբեր ցեղերին միավորել մեկ պետության մեջ։